Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե ՀԷՑ-ը 50 տոկոսով զեղչ է կիրառելու և սուբսիդավորելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոսանքի վարձը, որտեղ հոգևոր տեսուչ է Փաշինյանի տիրադավ եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանը։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ՀԷՑ-ը զավթած քպականները «մեծահոգաբար» Եկեղեցու հոգսը թեթևացնում են։ Մինչդեռ, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, Հայ առաքելական այլ եկեղեցիներին ևս ՀԷՑ-ը տարիներ շարունակ նման աջակցություն է ցուցաբերել։ Ավելին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին տաքացվող հատակ ունի, և նախկինում ջեռուցման սեզոնի բոլոր եկեղեցական տոներին ընդհանուր ջեռուցմանը զուգահեռ այն ևս ջեռուցվել է։

Հավելենք, որ, մեր տեղեկություններով, մինչ ՀԷՑ-ի խլելը, ՀԷՑ-ի կողմից, օրինակ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու զեղչը կազմել է 12.000 կվտժ էլեկտրաէներգիա, Գեղարդի վանքինը՝ 358.000 կվտժ, Սուրբ Սարգիս եկեղեցու զեղչը 2016 թվականի մայիսից մինչև 2023 թվականի փետրվար (83 ամիս)՝ ծախսի 50%-ի չափով, ինչը 54.000 կվտժ է կազմում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զեղչը 20 ամսվա համար` 738.000 կվտժ էլեկտրաէներգիա։

Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքին տնտեսական բալանսում գտնվող էներգատնտեսության վերազինումը ևս իրականացվել է ՀԷՑ-ի աջակցությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիդեռլանդների ԶՈՒ ղեկավարը հնարավոր է համարել երկրի մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր առաքելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում (լուսանկարներ) Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը The Guardian-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում Ջեյ Դի Վենսի համար փռված գորգին Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան Ճապոնիան մտադիր է միանալ Ուկրաինային աջակցող PURL նախաձեռնությանը Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ վարորդը հանկարծամահ է եղել․ կա վիրավոր Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Մեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամը Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբ Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրություն Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Դարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը
Ամենաընթերցվածները