«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ակնկալիքի նշույլ էր պարունակում, որ կբարձրացվի Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Հպանցիկ նշվեց, որ անդրադարձ եղել է այս հարցին, բայց տեղաշարժ, կարծես թե, չկա։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշում է՝ ԱՄՆ փոխնախագահը խնդիր չունի լուծել Հայաստանի Հանրապետության հասարակությանը հուզող հարցեր։ «Շատ պարզ արտահայտվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ իրենց ցանկացած գործողություն պետք է բխի ԱՄՆ-ի ազգային շահերից։ Այնպես որ, Վենսի այցելությունից ավելին ակնկալել հնարավոր չէ։ ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան ու նախնական «վաճառեց» որևէ տեղ չփորձարկված մոդուլային ատոմակայանը։ Ինչպես ասում են, մեզ պարտքի տակ գցեցին՝ լինի դա ինը, թե հինգ միլիարդ դոլար։ Հստակ չգիտենք էլ՝ խայտառակ թարգմանության, թե միտման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։ Նշում է՝ հարգանքով է վերաբերվում ցանկացած պետության և ժողովրդի, բայց, երբ տեսնում է, թե ինչպես են գործում նրանց բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բազմաթիվ հարցեր են առաջանում։ «Ինչ վերաբերում է մեր՝ քաղաքական պատանդառության մեջ գտնվող հայրենակիցներին։ Նրանք պատանդառվել են, հետո տարիներ շարունակ պահվել Ադրբեջանում՝ որպես պատանդ, նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Այն պահին, երբ նրանք պատանդառվել են, դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է մի որոշում, որի իրականացման գործընթացում համարել է, որ արցախյան անձնագրերը չեն նշանակում քաղաքացիության հաստատում, այլ ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են, խոսքը հիմնականում բնիկ արցախցիների մասին է, իսկ դա մեջքից հարված է։ Մեր երկրի օրվա իշխանությունը չի փորձում ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնցով եթե ոչ մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա գոնե դրա ավարտից հետո այդ անձինք վերադառնային Հայաստան։ Չեմ զարմանում, որովհետև առաջին հստակ հակաքայլն արվել է 2023 թվականին՝ արցախցիներին զրկելով քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, վարչապետին ոչ հարիր հայտարարությունով, երբ իրեն հարցրել էին Վարդանյանի մասին, արձագանքել էր՝ թե ով Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ինչ նպատակով և այլն: Նա Ադրբեջանին հայտնում է այն կասկածները, որոնք ունի Հայաստանի իշխանությունը, թե ով է ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատապաշտպանների առաջարկած բազմաթիվ քայլերից որևէ մեկը կյանքի չի կոչվել, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենային վերադառնալ Հայաստան։ Հակառակը՝ մեր չորս քաղաքական պատանդները հավասարեցվել են երկու՝ միջազգային հանցագործություն գործած անձանց հետ։

Բոլորս ուրախ ենք, որ մեր հայրենակիցները տուն են վերադարձել, բայց եթե հարցը դիտարկում ենք քաղաքական և իրավական տեսակետից, ապա դա բավականին դատապարտելի, այսպես կոչված, փոխանակում է։ Վերջերս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձել է ապացուցել հասարակությանը, առնվազն համոզել, որ այս մարդկանց վերադարձը Հայաստան տեղի է ունեցել քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Սա ամոթ է այն մարդկանց համար, ովքեր հավատում են սրան։ Իշխանության թե՛ պղտոր նպատակները, թե՛ ավելի պղտոր գործողությունները ակնհայտ են»,նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեր սպասելիքների հարցում պետք է համեստ լինել։ «Գուցե ինչ-որ մեկն ասի՝ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք այդ օրերին Երևանում կազմակերպված ակցիային։ Կան բաներ, որոնք չի կարելի չանել, եթե իշխանությունը չի անում պատշաճ ձևով, պահանջներ չի դնում, քաղաքացիական հասարակության անդամները պարտավոր են այդպիսի ակցիայով հանդես գալ և ասել, որ այդ խնդիրը գոյություն ունի։ Եթե անգամ որևէ հույս չունենաս էլ, մեկ է՝ բողոքի ակցիան պահանջված է, և այն տեղի է ունեցել»,նշում է նա։

Իսկ այս իրավիճակում կա՞ն հնարավորություններ շինծու դատական գործընթացների արդյունքում դատապարտված մեր անձանց հայրենիք վերադարձնելու։ «Առնվազն մի քանի խողովակ կա։ Առաջին՝ եթե իրենց չեն արտահանձնել մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա միջազգային իրավունքը թույլ է տալիս, որ իշխանությունները դիմեն Ադրբեջանի իշխանություններին և արդեն դատապարտված անձանց տեղափոխեն Հայաստան։ Գիտենք, որ տարբեր պատճառներով դա չեն անում։ Բայց հարցը լուծելու այդ ճանապարհը դեռ փակված չէ, որովհետև հնարավոր է, որ երրորդ պետություն ստանձնի այդպիսի գործողություններ անելու պատասխանատվությունը, այսինքն՝ դիմի Ադրբեջանին խնդրանքով, բայց դա, որպես կանոն, տեղի է ունենում ամենաշահագրգիռ պետության իրականացրած քայլերի արդյունքում։ Իմ կարծիքով, Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլև նա հիմնական խոչընդոտն է լինելու քաղաքական պատանդառության մեջ հայտնված անձանց ճակատագիրը թեթևացնելու հարցում։ Իլհամ Ալիևը շտապեց հայտարարել՝ հանկարծ չսպասեք, որ եթե չորս անձի ուղարկել ենք Հայաստան, իսկ դա տեղի ունեցավ կեղտոտ, կարելի է ասել՝ արյունոտ և հանցագործ «փոխանակում» կոչվածի արդյունքում, ապա Հայաստան կվերադառնան նաև ռազմաքաղաքական ղեկավարները։ Ալիևն արդեն բացառել է դա։ Սա նշանակում է, որ մնացածները մնում են Ադրբեջանում ամենահանցավոր պայմանավորվածությունների համար։ Մոտենում են ընտրությունները, չի բացառվում, որ, որպես օժանդակություն, վերաբերմունք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, կարող են էլի մի քանի հոգու ուղարկել Հայաստան, բայց անպայման Հայաստանի և հայ ժողովրդի համար մի ծանրագույն զիջում պահանջելով։ Հանցավոր գործողությունները չեն կանխվել, դեռ ավելին՝ այս իրավիճակում մարդիկ խաղաղության մրցանակ են ստանում։ Արևմուտքը շարունակում է գովաբանել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումը։ Նույն գովասանքով է խոսում միջազգային իրավունքի դեմ բազմաթիվ հանցագործություններ գործող Իլհամ Ալիևի մասին։ Ապրում ենք վերին աստիճանի ճգնաժամի ժամանակներում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի ճգնաժամի օրեր։ Չնայած դրան, իմ կոչը հետևյալն է՝ հանկարծ որևէ մեկը, ում սիրտը ցավում է այս ամենի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետականության համար, չմտածի, որ տանուլ տված դաշտ է դա։ Հակառակը՝ պետք է հստակեցնենք, որ ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի հաղթանակով, այլ ոչ թե ուժի և «զոռբայության»։ Հիշեցնեմ, որ բալթյան երեք հանրապետությունները պայքարել են «Մոլոտով-Ռիբենտրոպ» հանցավոր պայմանավորվածությունների դեմ։ Պատահական չէ, որ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, նրանք հայտարարեցին իրենց անկախությունը ԽՍՀՄ-ից ոչ թե օրենքով, որն ընդունվել է 1990 թվականի ապրիլի 3-ին, այլ մատնանշելով այդ հանցավոր պայմանավորվածությունը։ Իրենց ճանաչել են ոչ միայն արևմտյան պետությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին, այլև Ռուսաստանը։ 1941 թվականից հետո 50 տարվա ընթացքում նրանք պայքարել են և այդ հարցը պահել քաղաքական օրակարգում նաև արտերկրում գտնվող այդ երկրների ներկայացուցիչների միջոցով։ Դա մեզ համար հստակ դաս է, որ երբևիցե չմտածենք, թե այս խնդիրը այլևս չենք կարող լուծել իրավունքի ուժով։ Խոսելով այս ծանրագույն ճգնաժամի մասին, որն այսօր ապրում է միջազգային իրավունքը, ուզում եմ հստակ մի ձևակերպում անել՝ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումը չի ոչնչացնում այդ իրավունքը։ Իրավունքը մնում է նույնը, և իրավունքի ուժով պայքարելը և արդարությունը վերականգնելը մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության, առանձին մարդկանց, խմբերի, հասարակության և իշխանությունների, եթե տեղի ունենա այնպիսի իշխանության ընտրություն, որը ոչ թե կկատարի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի լկտի պահանջները, այլ կգործի իրավունքի ուժով՝ ցույց տալով Հայաստանի եզակի աշխարհագրական դիրքը, որը կարող է իրապես ավելի դրական, պայծառ, լուսավոր նպատակների ծառայել»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտի Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել 40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարը Ծառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ելենա Վարդանյանը նշել է ծննդյան 42-ամյակը Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը Իրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. Թրամփ Իսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն
Ամենաընթերցվածները