Մահացածը ՊՆ ծառայող էր` 20 տարեկան

Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով հայտնվել բնակչի հողամասում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի և գումարտակի ծառայության տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում, սակայն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները