Իրանը հայտնել է փետրվարի 26-ին ԱՄՆ-ի հետ հնարավոր նոր բանակցությունների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է, հայտնում է Mehr-ը։

Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ Ուիթքոֆի հետ։

CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում Արաղչին նշել է, որ իր գլխավորած իրանական բանակցային խումբն աշխատում է հնարավոր համաձայնագրի շրջանակային նախագծի պատրաստման վրա։

«Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է նա։

Ի պատասխան հարցին, թե արդյոք իրանական կողմը երկու-երեք օրվա ընթացքում կներկայացնի առաջարկի նախագիծը, Արաղչին ասել է. «Դեռ աշխատում ենք դրա վրա... փորձում ենք այն այնպիսին դարձնել, որ ներառի երկու կողմերի շահերը հաշվի առնող տարրեր»։

«Երբ հանդիպենք՝ հավանաբար այս հինգշաբթի Ժնևում, կկարողանանք աշխատել այդ տարրերի վրա, պատրաստել լավ տեքստ և արագ համաձայնության գալ։ Դա լիովին հնարավոր եմ համարում»,- հավելել է Արաղչին։

Ըստ նրա, հնարավոր է կնքել ավելի շահավետ համաձայնագիր, քան 2015 թվականի Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրն էր:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները