Իսպանիայում հաքերը շքեղ հյուրանոցների համար ընդամենը մեկ ցենտ է վճարել

Իսպանիայում ձերբակալել են 20-ամյա հաքերի, որը թանկարժեք հյուրանոցներում համարներ էր ամրագրում և դրանց համար վճարում ընդամենը 0,01 եվրո։ Ոստիկանության տվյալներով, նա մանիպուլացիաներ էր անում առցանց վճարային համակարգի ամրագրման հարթակում այնպես, որ պատվերները երևում էին ամբողջությամբ վճարված, թեև իրականում գանձվում էր միայն մեկ ցենտ, հաղորդում է Bild-ը։ Նրա գործողություններից պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 20 հազար եվրո։

Վերջին անգամ երիտասարդը կանգ էր առել Մադրիդի Ritz հյուրանոցի լյուքս համարում, որի գինը մեկ գիշերվա համար կազմում էր մի քանի հազար եվրո։ Հենց այնտեղ էլ նրան ձերբակալել են կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, երբ նա սկսել էր Instagram-ում լուսանկարներ հրապարակել շքեղ համարից։

Քննությունը սկսվել է փետրվարի սկզբին՝ ամրագրման ծառայությունից ստացված «կասկածելի ակտիվության» ազդանշանից հետո։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ մի շարք ամրագրումների դեպքում նշված են եղել մեծ գումարներ, բայց գործնականում փոխանցվել էր միայն մեկ ցենտ։

Կասկածյալը ձերբակալությունից հետո ազատ է արձակվել, սակայն քննությունը շարունակվում է։ Իրավապահները նաև ստուգում են, թե քանի հյուրանոց կարող էր տուժել այս սխեմայից։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները