«Պարտությունը կառավարման համակարգի հետևանք էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի գործող Սահմանադրությանը՝ այն համարելով վտանգավոր գործող կառավարման մոդելի հիմք` առաջարկելով վերադառնալ կիսանախագահական համակարգին։

Կարապետյանը հիշեցրել է, որ ժամանակին գործող իշխանության ներկայացուցիչները Սահմանադրությունը քննադատում էին՝ այն բնութագրելով որպես «սարքած» կամ «ուրիշի հագով կարված կոստյում», մինչդեռ այսօր լիարժեք օգտվում են նույն փաստաթղթից։ Նրա խոսքով, հանրաքվեն, որով ընդունվել է գործող Սահմանադրությունը, հասարակության լայն շերտերի կողմից ընկալվում է որպես վիճահարույց, սակայն խնդիրը միայն ընդունման ընթացակարգը չէ, այլ բովանդակությունը։

Նախկին նախարարն ընդգծել է, որ կիսանախագահական համակարգում առկա էր իշխանությունների տարանջատման և փոխզսպման մեխանիզմ։ Ժողովուրդն ուղղակիորեն ընտրում էր և՛ Ազգային ժողովը, և՛ նախագահին։ Նախագահը ներկայացնում էր վարչապետի թեկնածությունը, որը պատասխանատու էր տնտեսական կառավարման համար, իսկ Ազգային ժողովը հաստատում էր նշանակումը։ Ուժային կառույցներն ու անվտանգության ոլորտը նախագահի վերահսկողության տակ էին, մինչդեռ ֆինանսատնտեսական քաղաքականությունն իրականացնում էր կառավարությունը։

Արշակ Կարապետյանի համոզմամբ, գործող խորհրդարանական մոդելում իշխանության հիմնական լծակները կենտրոնացված են վարչապետի ձեռքում։ Նրա գնահատմամբ, կուսակցական համակարգը խթանում է ոչ թե գաղափարական մրցակցությունը, այլ ռեսուրսային պայքարը, ինչի արդյունքում քաղաքական վերելքը հաճախ պայմանավորված է ոչ թե մասնագիտական, այլ ներքին ուժային հավասարակշռություններով։

Առանձին անդրադառնալով 2020 թվականի պատերազմին՝ Կարապետյանը նշել է, որ պարտության պատճառը չի տեսնում զինվորների կամ հրամանատարների գործողություններում։ Նրա խոսքով, խնդիրը կառավարման համակարգն էր։ Նա պնդել է, որ Ադրբեջանում պատերազմը ղեկավարվել է կենտրոնացված ռազմաքաղաքական կառույցի միջոցով, որտեղ ներգրավված են եղել տարբեր ոլորտների մասնագետներ, մինչդեռ Հայաստանում ամբողջ պատասխանատվությունը փաստացի դրվել է զինվորականների վրա։

Կարապետյանը նաև հիշեցրել է, որ պատերազմի ընթացքում առաջարկել էր ստեղծել համապարփակ ռազմավարական կառավարման մարմին, սակայն, ըստ նրա, այդ նախաձեռնությունը չի իրականացվել։ Այսօր, նրա խոսքով, իրավական գործընթացների թիրախում հիմնականում զինվորականներն են, ինչը չի արտացոլում իրական համակարգային խնդիրները։

Ամփոփելով՝ Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման մոդելին՝ ապահովելով ուժերի տարանջատում, փոխզսպում և հստակ պատասխանատվություն ազգային անվտանգության համար։ Նրա խոսքով, առանց կառավարման համակարգի փոփոխության հնարավոր չէ կառուցել կայուն և արդյունավետ պետություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները