Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու 50 քպականներն այս օրերին ներկուսակցական քարոզարշավով են զբաղված։ Մինչ տարածաշրջանը եռում է, Փաշինյանն ու իր թիմը զբաղված են «պեռաշկի» և «կուկուռուզ» ուտելով, հընթացս էլ հանդիպումների բեմադրություններ կազմակերպելով։

ՔՊ-ում իրականում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ «Փաստի» տեղեկություններով, ԱԱԾ-ն Փաշինյանին է փոխանցել վերջին հարցման արդյունքները, ըստ որոնց, ՔՊ-ն անհուսալիորեն պարտվում է բոլոր ճակատներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեպետ ՔՊ-ի վարկանիշը 14 տոկոս են գնահատում, բայց հիմնական ընդդիմադիր ուժերը աստիճանաբար լուրջ թափ են հավաքել, և արդեն շաբաթներ անց Փաշինյանի գլխավորած կուսակցությունը նույնիսկ հարցումներով առաջատարը չի լինի։ Այդ հարցումների թեման քննարկվել է նաև «ուրախ ավտոբուսում», որով ՔՊ ընտրական ցուցակի ամենաբարձր ձայներ ստացած 50 անձինք շրջագայում են տարբեր մարզերով։

Մեր ունեցած տեղեկություններով, սեփական վարկանիշը բարձրացնելու այլ տարբերակ չգտնելով՝ Փաշինյանը գրեթե բոլոր նախարարներին հանձնարարել է պոպուլիստական նոր առաջարկներ մշակել՝ հանրությանը ներկայացնելու համար։ Հենց իր ծննդավայր Իջևանում, օրինակ՝ նա հայտարարել է, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։ «Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա կորոշենք... քանի որ մենք եկել, թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա, որպեսզի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Փաշինյանը։ Ֆինանսների նախարարությունը, ի դեպ, դեմ է եղել թոշակների ինդեքսավորման որոշմանը, բայց Փաշինյանը հանգստացրել է նախարարին, թե ընտրություններ են դիմացը, հարկավոր է շահել թոշակառուների սիրտը։

Մյուս նախարարություններն էլ հրահանգ են ստացել տարբեր «նախաձեռնություններ» սկսել, դրանք ընտրություններից առաջ թմբկահարել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Ամուրի գազաքիմիական կոմբինատում. կա զոհ և 123 վիրավոր Արտակարգ դեպք Գյումրիում․ Վահան Տերյան փողոցում «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. անձրև էլ է սպասվում Ֆրանսիայի հարավում տորնադոն մեծ ավերածությունների պատճառ է դարձել․ կա 41 տուժած Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Սինգապուրն կտրամադրի 1 երեխայի համար ավելի քան 55,000 դոլար՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Hyundai-ի աշխատողները վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլն են արել Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը
Ամենաընթերցվածները