Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ը:
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.26 մ (01.03.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.993 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ՝ 8.732 մլն.մ³:
