Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բոլորից լավ է տեսնում ու հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը բոլոր առումներով տապալվել է: Ավելի ստույգ՝ ժողովուրդը ամուր կանգնեց իր Եկեղեցու թիկունքին: Դա են ապացուցում առկա փաստերը, իրողությունները: Նույնիսկ «պրոիշխանական» հարցումների տվյալները փաստում են Հայ առաքելական եկեղեցու մեծ հեղինակությունն ու Եկեղեցու հանդեպ ժողովրդի վստահությունը: Այն բոլորից բարձր է, ավելին՝ գնալով ավելի է բարձրանում:

Այն, որ Փաշինյանի հակաեկեղեցական պատերազմը գոնե այս փուլում տապալվել է, փաստվում է նաև տիրադավ եպիսկոպոսների ընդգծված պասիվությամբ: Նրանց ձայն-ծպտունն անգամ չի լսվում: Ամեն մեկը մի «ապաստան» է գտել. հուսանք՝ գոնե ապաշխարում են:

Սակայն Փաշինյանը, ինչպես ասվում է, Փաշինյան չէր լինի, եթե ընդուներ այս ամենը, մի վատություն, մի՝ իրեն հատուկ բան չաներ: Մասնավորապես, նախօրեին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի նիստ էր նախատեսված: Եվ ահա, Քննչական կոմիտեն, կարելի է ասել՝ կանխամտածված կերպով ու հենց այդ դիտավորությամբ, խորհրդի աշխարհիկ անդամներին հրատապ կարգով հրավիրել էր ՔԿ... հարցաքննության: Ըստ այդմ, խոչընդոտ էին հարուցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անցկացմանը: Երեկ ևս Քննչական կոմիտեն փորձել է նպատակային կերպով տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը՝ էլի նույն սխեմայով. այս անգամ արդեն խորհրդի հոգևորական անդամներին կրկին իբր «անհետաձգելի քննչական գործողությունների» անվան տակ հրավիրել են հարցաքննության։

Հոգևոր հայրերը, սակայն, հրաժարվել են գնալ հարցաքննության՝ նշելով, որ ՔԿ-ն պարտավոր է ծանուցագիր ուղարկել։ Ավելի ուշ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է, սակայն Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, այնուամենայնիվ, կայացել է:

Ի դեպ, Փաշինյանի շահերն ու քմահաճույքներն սպասարկող ՔԿ-ն կրկին հարցաքննության է հրավիրում մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ հրաժարվել են ցուցմունք տալ, և ակնհայտորեն կրկին հրաժարվելու էին։ Այնպես որ, բոլոր ողջամիտ մարդկանց համար ակներև է, որ իրականում ՔԿ-ի գործողությունների միակ նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խոչընդոտելն է:

Մյուս կողմից՝ անընդհատ նույն հարցն է առաջ գալիս. լավ, իշխանության էժանագին հանձնարարությունները կատարողները մի՞թե կարծում են, թե այս իշխանությունը հավիտենական է, իսկ իրենք էլ երբեք ու երբեք մարդամեջ դուրս չեն գալու: Գալու են, բայց ի՞նչ երեսով: Ի՞նչ են ասելու, որ «հացի փող էին առնո՞ւմ»: Այդ հացը կուլ է գնո՞ւմ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները