Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը բամբասանքի մակարդակի բողոքներ հնչեցրեց Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմադիրների հասցեին, թե՝ «եկեք, օգնեք, փրկեք», ապա նախօրեի ասուլիսում ավելի հեռուն գնաց: Ըստ էության, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, խայտառակ և վտանգավոր միտումներ ունեցող ինքնախոստովանություններ են:

Մենք արդեն անդրադարձել ենք Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթին, որի ամբողջ իմաստը հանգում էր այն բանին, որ ինքը և իր ՔՊ-ն առաջիկա ընտրություններում կարող են իշխանազրկվել: Ու, որպեսզի ամեն գնով պահպանի իշխանությունը, «եվրոչինովնիկների» առաջ Փաշինյանը, պատկերավոր ասած, «լացուկոծ դրեց»՝ զուգահեռաբար չարախոսելով Եկեղեցու և ընդդիմության հասցեին: Բնականաբար, հնչեցնելով մերկապարանոց, «օդից վերցրած», անհիմն «մեղադրանքներ»:

Հայ բարձրաստիճան հոգևորականներին Փաշինյանը պիտակեց որպես... պատերազմամոլ, «պատերազմի կուսակցություն» ու «ԿԳԲ-ի գործակալներ»: Հայաստանի ու Արցախի գլխին ճակատագրական պատերազմ ու ռազմական բախումներ բերած Փաշինյանը... այլոց է մեղադրում պատերազմի համար: Կամ արտասանում է՝ «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ»: Հասկանալի է՝ ներկայիս եվրակառույցներում նստածներից շատերի վրա «Ռուսաստան», «Բելառուս» բառերն ամենաուժեղ գրգռիչից էլ զիլ են ազդում: Մի խոսքով, Եվրոպայի համար շատ «մոդայիկ», ակնահաճո բողոք:

Իսկ ընդհանուր առմամբ, խիստ վանող (մեղմ ասած) երևույթ էր, երբ Հայաստանի ղեկավար համարվող անձը, բացառապես հանուն իր պաշտոնն ու աթոռը պահպանելու, գնացել և օտարների մոտ վատաբանում է մեր Ազգային եկեղեցին, այլ գործիչների ու օտարներից գոնե մի ինչ-որ աջակցություն է մուրում: Աջակցություն՝ բացառապես իր անձնական իշխանությունը պահելու համար:

Ինչ վերաբերում է ինքնախոստովանական հայտարարություններին, ապա դրանք Փաշինյանն արեց նախօրեին, ասուլիսում, արդեն՝ Երևանում:

Առաջին ինքնախոստովանությունն այն էր, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ անցյալ տարվա մայիսից ինտենսիվորեն սկսած արշավը սկսել է բացառապես քաղաքական նկատառումներից ու իր (նաև՝ Ալիևի) քաղաքական շահերից ելնելով: Փաշինյանը պարզորոշ խոստովանեց. «Եկեղեցու խորանից Արցախ բառ են հնչեցնում, խաղաղություն ու օրհնություն տարածում, սակայն սա ոչ այլ ինչ է, քան կոնֆլիկտի հրահրում, պատերազմի կոչ. Եկեղեցին ստանձնել է պատերազմի կուսակցության ղեկավարումը»: Այսինքն, Փաշինյանը հայ հոգևորականներին, Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց... հայ ու հայկական լինելու մեջ: Բայց այստեղ ավելի խոր շերտ կա, որին դեռ կհասնենք:

Մինչ այդ, արձանագրենք Փաշինյանի այդ օրվա երկրորդ ինքնախոստովանական հայտարարությունը: Նա բացեիբաց հայտարարեց, որ, այո, Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ինքն է ստիպել ազատման դիմում գրել բացառապես այն պատճառով, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ նրան ոչ միայն պատմել է Սումգայիթի, Բաքվի ջարդերի, այլև Արցախի մասին: Ու դա քիչ է, մի բան էլ համարձակվել է Արցախի մասին գիրք նվիրել:

Փաշինյանը, բնականաբար, այդ ամենից ոչ միայն նյարդային «ծիկ» է ունեցել, թերևս, այլև հրահանգել է, որ թանգարան-ինստիտուտի տնօրենին անմիջապես «գործից ազատեն»: Փաշինյանն ասում է՝ «երկրի ներսում չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն»: Դա պատճառաբանություն չէ: Այլ ամենաիսկական զավեշտ: Եթե Փաշինյանն այդքան վատ էր զգալու ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցելելուց, ապա գուցե իր ԱԳՆ-ի խողովակներով արգելե՞ր, չեղարկե՞ր այցի այդ կետը: Երկրորդ. ակադեմիական (ԳԱԱ) ինստիտուտի տնօրենը հաստատ «արտաքին քաղաքականություն» չի վարում, ավելին՝ ցանկացած գիտնական, հեղինակ, ըստ հնարավորության, ազատ է իր ստեղծագործությունները, գրքերը ցանկացած այլ անձի նվիրել: Ու դրանից պատերազմներ չեն սկսվում: Այնպես որ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելու փաշինյանական հրամանը կամայականություն է և լիազորությունների վերազանցում:

Ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե վաղը Ալիևը կամ Էրդողանը նրանից պահանջեն հողին հավասարեցնել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սա հռետորական հարց է, ցավոք:

Մոտեցանք վերը ակնարկված ավելի խորքային շերտերին: Ինչին ձգտում է Փաշինյանը, կամ ինչը նախանշվում է նրա հակաեկեղեցական, արցախատյաց, արարատատյաց հայտարարություններով, այն է, ինչը բնորոշվում է որպես ազգային ինքնության, պատմական ու ինստիտուցիոնալ հիշողության կազմաքանդում և ջնջում: Փաշինյանը (նաև Անկարան ու Բաքուն) երազում են առնվազն Հայաստանի հայ բնակչությանը «ֆորմատ անելու»՝ հիշողությունները զրոյացնելու, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջնջելու, ապահայացնելու մասին:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարին, ապա ակնհայտ է, որ այն բորբոքվեց անցյալ տարվա մայիսից՝ Շվեյցարիայում եկեղեցական, էկումենիկ կազմակերպությունների համաժողովում Արցախի հայկական քրիստոնեական ու պատմական ժառանգության պահպանման, Արցախի հայության՝ իր բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքի մասին Վեհափառի ունեցած ելույթից հետո:

Ու Փաշինյանը, ի դեպ, տապալվելով իր իսկ նախաձեռնած հակաեկեղեցական արշավում, նախօրեին խոստովանեց, որ «գործակալների», «քեռակնոջ», «կուսակրոնության» ու մնացյալ «մեղադրանքների» թեմայով իր նախորդ հայտարարությունները բացառապես քողածածկույթ էին:

Եվ մի բան էլ. երբ Փաշինյանը խոսում է Սահմանադրության նախաբանը ջնջելու մասին, պետք է գիտակցել, որ դա ընդամենը երկու նախադասություն ջնջելու մասին չէ: Դա այն մասին է, որ Փաշինյանը երազում է Հայաստանի Անկախության հռչակագիրը ոչնչացնելու, պատռելու, այրելու, ջնջելու մասին: Իսկ դա նշանակում է մեկ բան. Հայաստանի Հանրապետության, որպես պետության լուծարում, ինքնիշխանությունով հանդերձ: Սա է նպատակը: Մնացյալը «լո-լոներ» են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները