Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել
Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք, հաղորդում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ պայթյուն է լսվել։
Մի քանի ժամ առաջ հարձակում էր տեղի ունեցել «Ալ-Ռաշիդ» հյուրանոցի վրա. անօդաչու թռչող սարքը հարվածել էր շենքի վերին հարկերին, որտեղ տեղակայված էին Եվրամիության և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունները։
Շենքերը գտնվում են Կանաչ գոտում, այն տարածքում, որտեղ տեղակայված են օտարերկրյա և կառավարական կառույցներ։
