Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ Արաուխո
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն պահպանում է լավատեսությունը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը վստահ է իր թիմի ուժերին.
«Մրցակցի դաշտում խաղալը միշտ էլ բարդ է, սակայն եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է։ Պետք է պահպանել դրական տրամադրվածությունը: Մենք մեկնելու ենք այնտեղ՝ իրավիճակը մեր օգտին շրջելու վճռականությամբ»:
