LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը

Աշխարհի ամենախոշոր շքեղ ապրանքների կոնգլոմերատ LVMH-ը հայտնել է առաջին եռամսյակում վաճառքների թույլ աճի մասին՝ կապելով դինամիկայի վատթարացումը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքների հետ, որը շարունակում է ճնշում գործադրել խմբի բիզնեսի հիմնական ուղղությունների վրա, գրում է Financial Times-ը։

LVMH-ի եկամուտները տարվա առաջին երեք ամիսներին համադրելի ցուցանիշներով աճել են ընդամենը 1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 19,1 միլիարդ եվրո՝ չարդարացնելով վերլուծաբանների սպասումները։ Միևնույն ժամանակ, հիմնական ստորաբաժանումը՝ նորաձևությունն ու կաշվե արտադրանքը, որի մեջ ներառված են Louis Vuitton և Dior բրենդերը, արձանագրել է 2% անկում՝ հասնելով 9,24 միլիարդ եվրոյի, ինչը դարձել է արդեն վաճառքների անկման յոթերորդ անընդմեջ եռամսյակը։

Ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի դեմ էական ազդեցություն է ունեցել մարտ ամսվա արդյունքների վրա՝ նվազեցնելով վաճառքի աճը մոտ 3 տոկոսային կետով: LVMH-ը նաև նշել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում, այդ թվում՝ Դուբայում, հրթիռային հարվածները նվազեցրել են գնորդների այցելությունները առևտրի կենտրոններ և զբոսաշրջային հոսքը: Ընդհանուր առմամբ՝ եռամսյակի ընթացքում հակամարտությունը «կերել» է խմբի եկամուտների աճի մոտ 1 տոկոսային կետ։

«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտությամբ պայմանավորված՝ առանձնապես անկայուն աշխարհաքաղաքական և տնտեսական միջավայրի պայմաններում LVMH-ը պահպանում է զգոնությունը, սակայն շարունակում է վստահ լինել իր հեռանկարների նկատմամբ», — նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Արդյունքները հիասթափեցրել են շուկային, որը հույս ուներ, որ 2026 թվականին շքեղության ոլորտը կսկսի վերականգնվել երկարատև անկումից հետո՝ առաջատար նորաձևության տների ստեղծագործական տնօրենների փոփոխությունների ֆոնին։

Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Արնոյի ընտանիքի կողմից վերահսկվող LVMH-ի բաժնետոմսերը տարվա սկզբից արդեն կորցրել են գրեթե 25% արժեք։ Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո ընկերության ամերիկյան դեպոզիտար ստացականները նվազել են ևս 3,6%-ով՝ իջեցնելով նաև շքեղության ոլորտի մյուս ընկերությունների բաժնետոմսերի արժեքը։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի հակամարտության ուղղակի ազդեցությունը շքեղության արդյունաբերության վրա գնահատվում է չափավոր․ այդ տարածաշրջանը ապահովում է համաշխարհային վաճառքների մոտ 5%-ը։

Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ հիմնական վտանգը երկարատև անկայունությունն է, որը կարող է թուլացնել սպառողական տրամադրությունները ամբողջ աշխարհում։ HSBC-ն արդեն նվազեցրել է շքեղության շուկայի աճի կանխատեսումը 2026 թվականի համար 1,1 տոկոսային կետով՝ հասցնելով այն 5,9%-ի՝ վկայակոչելով Եվրոպայում և Մերձավոր Արևելքում պահանջարկի թուլացումը։

Աշխարհագրական առումով LVMH-ը ցույց է տվել խառը ցուցանիշներ. ԱՄՆ-ում վաճառքը աճել է 3%-ով, մինչդեռ Ճապոնիայից դուրս Ասիայում այն աճել է 7%-ով՝ Չինաստանում երկարատև անկումից հետո։ Ի տարբերություն դրա, Եվրոպայում և Ճապոնիայում վաճառքը նվազել է 3%-ով։

Միակ կայուն աճ գրանցող ուղղությունը դարձել են ժամացույցներն ու ոսկերչական արտադրանքը՝ մասնավորապես Tiffany և Bvlgari բրենդերում, որտեղ վաճառքներն աճել են 7%-ով։

Վերլուծաբանները ակնկալում են, որ LVMH-ը կկարողանա մասնակիորեն փոխհատուցել անկումը՝ շնորհիվ նոր ստեղծագործական տնօրենների նշանակումների, այդ թվում՝ Ջոնաթան Անդերսոնի՝ Dior-ում և Մայքլ Ռայդերի՝ Celine-ում։

«Տնտեսական ընդհանուր պայմանների նորությունները հուսադրող չեն, սակայն ստեղծագործական ռազմավարության թարմացումը և ավելի գրավիչ գնային քաղաքականությունը պետք է նպաստեն իրավիճակի բարելավմանը»,-նշել է HSBC-ի վերլուծաբան Անն-Լոր Բիսմութը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ Ֆլիկ ԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան 95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրել Լավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար Ինձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե 76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Թուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT
Ամենաընթերցվածները