«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմաթիվ փորձագետներ Փաշինյանի իշխանության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու «քաղաքականությունը» որակում են արկածախնդրական: Ընդ որում՝ որակում են փաստերով: Փաշինյանն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ «նստել երկու աթոռի վրա» չի ստացվի: Բայց համառորեն շարունակում է իր արկածախնդրական «գիծը», որն ում ասես ձեռնտու է, միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մայիսի 4-5-ը Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի համաժողով և Հայաստան-ԵՄ գագաթաժողով: Այդ օրը Երևանի կենտրոնը փակ է լինելու, նույնիսկ լրացուցիչ «հանգստյան օր» է սահմանվել: Բայց դա անկարևոր մանրուք է՝ համեմատած այդ իրադարձության հեռագնա հետևանքների հետ:

Նախընտրական դիվիդենտները, որոնք ակնկալում է ստանալ Փաշինյանը, այդ հետևանքների շարքում խամրում են, եթե նկատի ունենանք այն, որ դա առավել քան կոնկրետ ազդակ կլինի առ այն, որ Հայաստանը սրընթաց շարժվում է Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու ուղղությամբ:

Դրանից Հայաստանը բացարձակապես ոչինչ չի շահելու: Ժամանակակից ԵՄ-ին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ կլինի Հայաստանի, երկրի տնտեսության ու ժողովրդի հետ: Նրանց համար առանցքայինն ու գլխավորը այն է, որ Ռուսաստանի համար վատ լինի: Այսինքն, եթե դա «խաղ» է, ապա ակնհայտորեն մեր խաղը չէ: Իսկ ովքե՞ր են մայիսի 4-5-ը Երևան գալու: Եվրոպական այն երկրների ներկայացուցիչները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի վրա բենզին լցնողներն են: Իրենց ֆինանսավորմամբ, բայց Ուկրաինայի հաշվին:

Եվրոպական երկրների այդ խումբը «Ցանկացողների դաշինք» անվանումն է ստացել և ներառում է Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Սկանդինավիայի պետությունները, որոնք գործնականում հովանավորում են պատերազմը Ռուսաստանի դեմ։

Ու ահա, այդ երկրների ղեկավար-ներկայացուցիչները գալիս են Հայաստան, Փաշինյանի հետ քննարկելու համար... ի՞նչ:

Առավել ևս, որ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում՝ հայ-ռուսական փչացած հարաբերություններ, ռուս-ուկրաինական հակամարտություն, ԱՄՆ-Իրան պատերազմ, նշված «եվրամիջոցառումը» խնդրահարույց «մեսիջ» է մեր հարևաններին՝ Իրանին, Վրաստանին ու ավանդական գործընկերներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:

Հասկանալի է՝ Փաշինյանը ուզում է քարոզարշավի «հոգեցունց» մեկնարկ ունենալ: Բայց թե դա ի՞նչ արտաքին-քաղաքական խնդիրներ կհարուցի, նրան ու ՔՊ-ին չի հետաքրքրում:

Պարզ է, չէ՞, որ Ռուսաստանը, մանավանդ առկա իրավիճակում, համապատասխան արձագանք է դրսևորելու: Ըստ որում, շատ հնարավոր է, որ ռուսական արձագանքը նախ առևտրատնտեսական լինի: Ի՞նչ են անելու ռուսական շուկայի միջոցով աշխատող տնտեսվարողներն ու նրանց հազարավոր աշխատակիցները: Փաշինյանին ու ՔՊին դա ևս չի հետաքրքրում: Նրանք Հայաստանի անվտանգության երաշխավոր են տեսնում Ադրբեջանին ու Թուրքիային: Իսկ դա նշանակում է, որ իշխանության մնալու դեպքում կխզեն առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի, նաև Իրանի հետ:

Դժվար չէ ինքնուրույն ծանրութեթև անել, թե դա ինչ ծանրագույն, աղետալի հետևանքներ կունենա: Մասնավորաբար, կստանանք «եվրոգնով» գազ, ինչի արդյունքում գրեթե ամեն ինչ կթանկանա մեր երկրում, լուրջ բարդություններ առաջ կգան հայկական արտադրանքի՝ ԵԱՏՄ և հատկապես ռուսական շուկայում իրացման հարցում՝ համապատասխան հետևանքներով (տնտեսվարողների գործունեության կրճատում կամ փակում, աշխատատեղերի կրճատում, աղքատության խորացում և այլն): Սարսափելի ծանր վիճակում կհայտնվի գյուղատնտեսությունը: Հնարավոր է նաև վիզային ռեժիմի սահմանում, ինչը կնշանակի էական բարդություններ հատկապես արտագնա աշխատանքի մեկնողների համար, և սա այն դեպքում, երբ երկրում համապատասխան ծավալի աշխատատեղեր պարզապես չկան: Էապես կնվազեն Հայաստան մտնող տրանսֆերտները: Հավանական է նաև օդային փոխադրումների արգելքը, ինչն արդեն ԵՄ պահանջ կլինի: Սրանք միայն հավանական հետևանքների մի չնչին մասն են, ու դժվար է հավատալ, որ հայ մարդն իր ու իր երեխայի համար հենց այսպիսի «ապագա» է պատկերացնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները