Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաչափական անձնագրերի թեման, որը պաշտոնապես ներկայացվում է որպես արդիականացում և քայլ դեպի թվային ապագա, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Օրերս «Ոչ թրքացմանը» նախաձեռնության կողմից հրապարակված «Ստվեր անձնագրի վրա. Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» հետաքննությունը բացահայտել է իշխանությունների կոռուպցիոն սխեման, որը Հայաստանի թվային ինքնության նկատմամբ հսկողությունը փոխանցել է ֆրանսիական IDEMIA ընկերությանը։

Նշվում է, որ վերջինիս և նրա նախորդների «գլոբալ էքսպանսիան ուղեկցվել է հաստատված կոռուպցիոն սկանդալներով, որտեղ պետական չինովնիկներին կաշառելը դարձել էր պայմանագրեր շահելու ստանդարտ գործիքակազմ»։ Մասնավորաբար, բերվում են օրինակներ Նիգերիայում, Բանգլադեշում, Քենիայում, Անգոլայում սկանդալների կոնկրետ օրինակները: Ավելին, Քենիայում ժամանակին խորհրդարանը քվեարկել էր այդ ընկերության գործունեությունը 10 տարի ժամկետով արգելելու օգտին. IDEMIA-ն մեղադրվում էր մարդու իրավունքների խախտման համար՝ թվային իդենտիֆիկացիայի համակարգի ներդրման ժամանակ։ Ի դեպ, ըստ հետաքննության, 2024 թվականին Մալիում ընկերությունն արգելափակել է բնակչության հաշվառման տվյալների բազան՝ այդ կերպ խաթարելով ընտրությունները, ու թույլ է տվել Ֆրանսիային պահպանել ազդեցությունը իր նախկին գաղութում։ 2017 թվականին Քենիայում նույն սարքավորումները դարձան գործիք՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այժմ այդ տեխնոլոգիան, որն իր մեջ կրում է քաղաքական գործիքի ներուժ, ներդրվել է Հայաստանի սրտում՝ ընտրությունների նախօրեին։

Բացի այդ, նշվում է, որ այդ ընկերության 90 տոկոսը պատկանում է Advent International ներդրումային գիգանտին, որը հանդիսանում է թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ների համար պահեստամասերի մատակարար։ Փաստաթղթերով ապացուցված է, որ նման ԱԹՍներ ադրբեջանական բանակը կիրառել է Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նույնիսկ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կայքում տեղադրված է հրապարակում, որտեղ կոչ է արվում Advent International ընկերությանը՝ դադարեցնել ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային։

Այսպիսով, ըստ հետաքննության հեղինակների, Փաշինյանը ոչ միայն հարստացրել է օլիգարխիկ կլանին, այլ նաև փոխանցել է բնակչության ռազմավարական կենսաչափական տվյալները մի կառույցի, որը կապ ունի զենքի արտադրության հետ, իսկ այդ զենքը կիրառվել է նրա պետության դեմ։ Այսինքն, քիչ չէ, որ բնակչության համար կենսաչափական անձնագրերը թանկացել են 25 անգամ՝ 1000 դրամից դառնալով 25000 դրամ, հայ ժողովրդի անձնական տվյալներն էլ դարձել են «օտարի ռազմավարական խաղի մի մաս»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հետաքննությունը պարզել է մի շարք անձնական ու քաղաքական կապերի առկայություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ» Թրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ Reuters Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Միլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձել Միխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվի Կասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. Փաշինյան Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Իրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրել ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Մոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովում
Ամենաընթերցվածները