Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերականգնվող էներգետիկան ներկայում դարձել է համաշխարհային զարգացման ամենակարևոր առաջնահերթություններից մեկը՝ վերածվելով ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, այլև տնտեսական անկախության, էներգետիկ անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի կարևորագույն տարրի։ Աշխարհի առաջատար երկրները ներդրումներ են կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման մեջ այնպիսի ծավալներով, որոնք անցյալում անպատկերելի էին թվում, և այս ոլորտը վերածվել է նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչ ուժի։

Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը միտված համաշխարհային միտումը պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով։ Առաջինը կլիմայական փոփոխությունների արագացումն է, որը դարձել է էկզիստենցիալ սպառնալիք մարդկության համար։ Այնպիսի երևույթներ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության աճը, սառցադաշտերի հալվելը, ծովի մակարդակի բարձրացումը, անապատացումը, ստիպել են կառավարություններին և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արմատական քայլեր ածխաթթու գազի արտանետումների կրճատման ուղղությամբ։

Երկրորդ գործոնը էներգետիկ անվտանգության հարցն է։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի են այն երկրները, որոնք կախված են ընդամենը մեկ կամ երկու մատակարարից։ Եվրոպան, որը մեծապես կախված էր ռուսական գազից, հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ, և սա ստիպեց նրանց արագացնել վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ որպես անկախության ապահովման միջոց։

Երրորդ գործոնը տեխնոլոգիական առաջընթացն է և արժեքների անկումը։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում արևային պանելների արժեքը նվազել է ավելի քան 90 տոկոսով, հողմային տուրբինների արդյունավետությունը բազմապատկվել է, մարտկոցների տեխնոլոգիաները զգալիորեն կատարելագործվել են։ Այսօր վերականգնվող էներգիան շատ երկրներում արդեն ավելի էժան է, քան ածխաքարով կամ գազով աշխատող էլեկտրակայանների արտադրած էներգիան։

Նավթ ու գազ և այլ էներգետիկ ռեսուրսներ չունենալով հանդերձ՝ Հայաստանը հսկայական ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար։ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծապես կախված է ներմուծվող գազից, ինչը ստեղծում է լուրջ խոցելիություններ և սահմանափակում է երկրի ինքնիշխանությունը էներգետիկ քաղաքականության մեջ։ Միջուկային էներգետիկան, որը ներկայացված է անընդհատ գործունեությունը երկարաձգվող Մեծամորի ատոմակայանով և ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 30-40 տոկոսը, ինչ-որ մի պահի վերափոխելու անհրաժեշտություն է ստանալու։ Հիդրոէներգետիկան, որը ներկայացնում է Հայաստանի վերականգնվող էներգիայի ավանդական աղբյուրը, ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը, բայց երկրի հիդրոէներգետիկ ներուժը մեծապես օգտագործված է, և նոր խոշոր ՀԷԿերի կառուցումը կապված է էկոլոգիական և սոցիալական խնդիրների հետ։ Մնացած էներգիայի զգալի մասը ստացվում է գազային էլեկտրակայաններից։

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ արևային և քամու էներգիայի, կենսազանգվածի, գեոթերմալ կամ երկրաջերմային էներգիայի հատվածում, Հայաստանը դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում։ Արևային էներգետիկայի մասով Հայաստանն ունի լավագույն պայմաններ՝ տարեկան 2700 ժամից ավելի արևոտ օրեր, որը համեմատելի է Իսպանիայի և Հարավային Ֆրանսիայի հետ։ Երկրի տարածքի զգալի մասը՝ հատկապես Արարատյան դաշտը, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Գեղարքունիքի որոշ շրջաններ ունեն բարձր արևային ռադիացիայի ցուցանիշներ, որոնք իդեալական են արևային էլեկտրակայանների համար։

Վերջին տարիներին իրականացվել են մի քանի նախագծեր՝ Մեծամորի, Բյուրեղավանի, Արտաշատի շրջաններում և այլ հատվածներում արևային ֆերմերի կառուցում, բայց դրանք դեռևս անբավարար են համեմատած երկրի ներուժի և պահանջների հետ։ Սրան գումարած, ցավոք, դեռևս առկա է մեր հասարակության որոշակի թերահավատությունը վերականգնվող էներգիայի նկատմամբ, ինչը կապված է թե՛ հոգեբանական գործոնի, թե՛ տեղեկության պակասի, թե՛ նորության նկատմամբ նախնական մենթալիտետային անվստահության հետ: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ արևային էներգետիկայի մասով մի քանի ընկերություններ, օրինակ՝ «Շտիգեն» ընկերությունը, «Սանիսիթի» ընկերությունը, «Էկովիլ» ընկերությունը, ակտիվ քայլեր են ձեռնարկում ոլորտը զարգացնելու համար։ Ու այս առումով մեծ նշանակություն ունի, որ ոլորտի ընկերությունները նախաձեռնել են համագործակցության նոր ձևաչափ՝ ստեղծելով էներգետիկ անցման միություն։

Հողմային էներգետիկայի մասով իրավիճակը ևս ավելի սահմանափակ է։ Հայաստանը, լինելով լեռնային երկիր, ունի որոշակի շրջաններ, որտեղ հողմի արագությունն ու կայունությունը կարող են ապահովել հողմային տուրբինների արդյունավետ աշխատանք։ Սևանի ավազանը, Լոռու որոշ բարձրավանդակները, Սյունիքի լեռնային անցումները համարվում են հնարավոր տեղամասեր հողմային ֆերմերի համար։ Սակայն մինչև վերջերս Հայաստանում գործնականում չկային հողմային էլեկտրակայաններ։ 2020-ական թվականներին սկսվեցին առաջին նախագծերի քննարկումները, և չնայած հայտարարվում են մի քանի հողմային ֆերմերի կառուցման մասին, դրանք չեն ծածկում այն հնարավորությունները, որոնք ունի Հայաստանը։

Երկրաջերմային էներգիան Հայաստանի համար ևս հեռանկարային ուղղություն է՝ հաշվի առնելով երկրի տեկտոնական ակտիվությունը և երկրաջերմային ռեսուրսների առկայությունը։ Հայաստանը գտնվում է Ալպյան-Հիմալայան սեյսմիկ գոտում, որտեղ երկրի խորքերում կան բարձր ջերմաստիճանով ջրային ռեսուրսներ։ Խորհրդային շրջանում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք հայտնաբերել են երկրաջերմային ներուժ Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և այլ շրջաններում։ Սակայն այս ուղղությունը գործնականում չի զարգացել, և մինչ օրս Հայաստանում չկա գործող երկրաջերմային էլեկտրակայան։ Միայն վերջին տարիներին սկսվել են նոր ուսումնասիրություններ և հետազոտություններ՝ գնահատելու երկրաջերմային ներուժը և հնարավոր ինվեստիցիոն նախագծերը։

Կենսաէներգետիկան, որը ներառում է գյուղատնտեսական և անտառային թափոնների, կենսաբանական զանգվածի օգտագործումը էներգիա ստանալու համար, նույնպես սահմանափակ է զարգացած։ Հայաստանի գյուղատնտեսությունը, որը զբաղեցնում է բնակչության զգալի մասը և ապահովում է երկրի սննդամթերքի արտադրության մեծ տոկոսը, ստեղծում է զգալի քանակությամբ օրգանական թափոններ՝ գոմաղբ, հացահատիկային թափոններ, պտղաբանական արտադրության մնացորդներ։ Այս ամենը կարող է օգտագործվել բիոգազի և կոմպոստի արտադրության համար, ինչը միաժամանակ կլուծի թափոնների կառավարման խնդիրը և կապահովի վերականգնվող էներգիա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները