Հարսանեկան քաոս․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից

Հնդկաստանում հարսանիքը խափանվել է այն բանից հետո, երբ հարսի տուն միաժամանակ ժամանել են երկու փեսա՝ յուրաքանչյուրը հայտարարելով, որ պետք է ամուսնանա նույն աղջկա հետ։ Times of India-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Խաթաուլի գյուղում։

Աղջկա հայրը հայտնել է, որ մոտ կես տարի առաջ դստերը նշանել էր Պրադիպ Կումարի հետ, սակայն հարսանիքից մեկ օր առաջ փեսայի ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել, և նրանք խնդրել էին ժամանակ՝ որոշելու՝ արդյոք արարողությունը կկայանա։ Պատասխան չստանալով՝ աղջկա ընտանիքը արագորեն նոր փեսացու էր գտել՝ Ակաշ անունով, ինչի հետևանքով հարսանիքի օրը երկու կողմերը բախվել են։

Իրավիճակը վերածվել է բախման, ինչի պատճառով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել, որ աղջիկը կարող է անչափահաս լինել, ինչից հետո հարսանիքը դադարեցվել է։ Աղջկան տեղափոխել են պաշտպանական կենտրոն, իսկ նրա տարիքը կպարզվի բժշկական փորձաքննությամբ։ Երկու փեսաներն էլ լքել են գյուղը՝ առանց ամուսնության։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները