Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների

Անցած հանգստյան օրերին 100 իտալացի խոհարարներ հավաքվել էին Չելսիի քաղաքապետարանում, պատրաստելու այնպիսի աղանդեր, որը գերազանցեց նախկին նվաճումը, որը սահմանվել էր Միլանում Galbani ընկերության կողմից և կազմում էր 273.5 մետր։

Guinness World Records-ի կանոնների համաձայն՝ ռեկորդային տիրամիսուն պետք է պատրաստվեր և հավաքվեր հենց տեղում՝ իրական ժամանակում։

Դրա ստեղծման համար օգտագործվել է 50.000 սավոյարդի թխվածքաբլիթ և ավելի քան 3000 ձու։

Արդյունքում աղանդերի երկարությունը կազմել է 440.6 մետր, ինչը թույլ է տվել պաշտոնապես գրանցել նոր համաշխարհային ռեկորդ, հայտնում է BBC-ը։

Guinness World Records-ի ներկայացուցիչները հաջորդ օրը հաստատել են այդ ձեռքբերումը։ Նախագծի նախաձեռնող Միրքո Ռիչչին նախկինում արդեն պահել էր այս ռեկորդը՝ 2017 թվականին Իտալիայում, սակայն երկու տարի անց նրա արդյունքը գերազանցել էր մեկ այլ թիմ։ Այժմ նա կրկին վերադարձրել է իր տիտղոսը՝ այս անգամ Լոնդոնում։ Ռիչչին տիրամիսուն անվանել է «աշխարհին Իտալիայի կողմից նվիրած ամենաանհավանական աղանդերը»՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան որպես վայր ընտրելը եղել է շնորհակալության նշան այդ երկրի հանդեպ։

Նրա խոսքով, հսկայական աղանդերի ստեղծումը նաև նվիրված էր թագավորին և բրիտանական արքայական ընտանիքին․ տիրամիսուի վերևը զարդարված էր ոսկե թագով։

Խոհարար Կարմելո Կարնևալեն հստակեցրել է, որ ռեկորդի համար աղանդերը պետք է համապատասխաներ խիստ սահմանված չափանիշների՝ առնվազն 8 սմ բարձրությամբ և 15 սմ լայնությամբ։ Պատասխանելով լավ տիրամիսուի գաղտնիքի մասին հարցին՝ նա ընդգծել է․ «Լավ սուրճ, խիտ կրեմ և շատ կիրք»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները 1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ Սյունիքում Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ավտովթար՝ Երևանում Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen» Էրեբունիում մահացած տղամարդ է հայտնաբերվել․ ով է նա 2009-ին ծնված Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Պակիստանը թույլատրում է Իրանի հետ տարանցիկ առևտուրը Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ
Ամենաընթերցվածները