Խաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներ

Նյու Յորքի արվեստի շուկան հայտնվել է լայնածավալ խարդախության մեջ, որը, դատախազության վարկածով, իրականացրել են հայրն ու դուստրը՝ 50-ամյա Էրվին Բանկովսկին և 26-ամյա Կարոլինա Բանկովսկին։ Նրանց սխեման, որը հիմնված էր Էնդի Ուորհոլի, Բենքսիի և այլ հայտնի նկարիչների աշխատանքների մանրակրկիտ կեղծված օրինակների վրա, հետաքննության տվյալներով նրանց բերել է առնվազն 2 միլիոն դոլար եկամուտ, գրում է AP-ն։

Պատմությունը սկսեց զարգանալ մոտ մեկ տարի առաջ, երբ արվեստի դիլեր Ռոբերտ Ռոգալը իր մասնավոր պատկերասրահ ընդունեց մի երիտասարդ կնոջ, որը ներկայացել էր որպես Կարոլինա Բանկովսկի։ Նա բերել էր մի նկար, որը ստորագրված էր Էնդրյու Ուայեթի անունով՝ 20-րդ դարի ամենաճանաչված ամերիկացի նկարիչներից մեկի։ Աշխատանքը հիշեցնում էր վարպետի վաղ շրջանի ջրաներկային բնանկարները և բավական համոզիչ տեսք ուներ, որպեսզի հետաքրքրի վաճառողին։

Նկարը ընդունվել է հանձնաժողովի՝ 20-ից 30 հազար դոլար գնահատմամբ։ Ավելի ուշ Ռոգալը կխոստովանի․ այդ պահին նա չի նկատել կեղծիքի ակնհայտ նշաններ։  Այսօր նա վստահ է՝ դա կեղծ էր, այն առնվազն 200 աշխատանքներից մեկն էր, որոնք, ըստ դաշնային դատախազների վարկածի, հայրն ու դուստրը փորձել են վաճառել արվեստի շուկայում՝ դրանք ներկայացնելով որպես իսկական ստեղծագործություններ։

Երկուսն էլ մեղավոր են ճանաչել իրենց դաշնային դատարանում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության և խաբեության դավադրության, ինչպես նաև բնիկ ժողովուրդների արվեստի նմուշների ապօրինի օգտագործում։ Մեղադրանքի վարկածով, խումբը կեղծ աշխատանքները վաճառել է աճուրդային տների և մասնավոր վաճառողների միջոցով՝ ներառյալ Նյու Յորքի ամենահայտնի հարթակներից մի քանիսը։

Աշխատանքները ստեղծվել են Լեհաստանում՝ անհայտ համախոհի կողմից, որը, ըստ հետաքննության, համարվում է պրոֆեսիոնալ կրկնօրինակող։ Այն «հեղինակների» թվում, որոնց անունները օգտագործվել են, են Բենքսին, Ուորհոլը և նկարիչ Ռիչարդ Մեյհյուն։ Ամենաեկամտաբեր գործարքը դարձել է Մեյհյուի կեղծ աշխատանքի վաճառքը, որը DuMouchelles աճուրդում վաճառվել է 160 հազար դոլարով։

Դատախազության տվյալներով, սխեման գործել է 2020 թվականից։ Կեղծ աշխատանքները պատրաստվել են հին թղթի, կեղծ կնիքների և հորինված պատկերասրահային դրոշմների օգտագործմամբ, ամեն ինչ արվում էր իրական ծագման պատրանք ստեղծելու համար։ Որոշ գործարքներ սկսել էին կասկածներ առաջացնել դեռևս ձերբակալություններից առաջ։ Այսպես, նկարիչ Ռեյմոնդս Ստեփրենսի ներկայացուցիչները հայտնաբերել են «Triple Boats» կեղծ աշխատանքը, որը դրվել էր վաճառքի և այդ մասին տեղեկացրել են աճուրդային տանը։ Սակայն նկարը, այնուամենայնիվ, վաճառվել է 60 հազար դոլարով։

Փորձագետները նշում են, որ նման սխեմաները արվեստի աշխարհում հազվադեպ չեն։ Նյու Յորք քաղաքի համալսարանի արվեստի քրիմինոլոգիայի պրոֆեսոր Էրին Թոմփսոնը հայտարարել է, որ «այս գործի միակ անսովոր կողմն այն է, որ նրանց բռնել են»։

Նրա խոսքով, արվեստի շուկան մնում է կեղծիքների համար ամենախոցելի ոլորտներից մեկը՝ չնայած էլիտարության և խիստ փորձաքննության իր համբավին։

Սխեմայի վերջնական խզումը տեղի է ունեցել այն պահին, երբ դիլեր Ռոգալը որոշել է «Ուայեթի» աշխատանքը չհանել վաճառքի։ Նկարի ստորագրությունն ու հետևի կողմի կնիքները նրան «չափազանց նոր» են թվացել։ Երբ նա փորձել է վերադարձնել աշխատանքը ուղարկողին, որևէ պատասխան չի ստացել։

Ավելի ուշ, արդեն հետաքննության անգարում, նա կրկին նայել է նկարին՝ ուժեղ լուսավորության տակ։ «Դու կարծում ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում, որ օգնում ես շուկային,- ասել է նա։

-Բայց մեզ կարելի է խաբել։ Բոլորիս»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Խաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներ Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական «Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Իրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Կարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. Politico Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանում Chanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Հայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրու
Ամենաընթերցվածները