Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը

ԵՄ գագաթնաժողովից սպասում էին իրական հուշագրեր և համաձայնագրեր, որոնց շրջանակում Եվրամիությունը հանդես կգար որպես խաղաղության երաշխավոր։ Սակայն այդ ամենի փոխարեն գագաթնաժողովը Հայաստան բերեց պատերազմը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմքով։

Իսկ գագաթնաժողովին նախորդած Եվրոպական խորհրդարանի՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ բանաձևը, որն ուղղված էր Ադրբեջանի նախագահին, կարծես միայն զայրացրեց Իլհամ Ալիևին։

Ինքնին Զելենսկու այցը Երևան պարզապես ազդակ չէ, այլ թշնամական քայլ Հայաստանի վաղեմի դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։ Զելենսկին Ռուսաստանի համար թշնամի է, որը ղեկավարում է մի երկիր, որն իր հետ գտնվում է բաց ռազմական հակամարտության մեջ։ Եվ այն փաստը, որ ուկրաինական առաջնորդին Երևանում ընդունում են բոլոր պատիվներով, չի կարող աննկատ մնալ Մոսկվայի համար։

Միևնույն ժամանակ, Զելենսկին երբեք Հայաստանի դաշնակիցը չի եղել։ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Ուկրաինան էր Բաքվին մատակարարում ֆոսֆորային զինամթերք։ Սակայն այս փաստը որոշել են անտեսել թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Զելենսկին, որը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին զենքի մատակարարումների վերաբերյալ։

Հայաստանի վարչապետը աչք է փակում նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստան գալուց առաջ Զելենսկին այցելել էր Ադրբեջան և բանակցություններ վարել Իլհամ Ալիևի հետ։ Դրանց արդյունքը դարձել էր պաշտպանության և անվտանգության, էներգետիկայի, առևտրի և հումանիտար օգնության ոլորտներում համագործակցության համաձայնագրերի փաթեթը։ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմարդյունաբերական համալիրը, մինչդեռ Հայաստանը կրճատում է բանակի վրա ծախսերը։

Բայց եթե Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, արդյո՞ք դա նշանակում է, որ պատերազմ չի լինելու։ Իր հերթին Ալիևը հստակ հասկացնել է տվել, որ մտադիր չէ խնայել հայ ժողովրդին։ Արտաքսելով մարդկանց Արցախից՝ նա անցել է նրանց թողած ժառանգության՝ եկեղեցիների և սրբավայրերի ոչնչացմանը։ Նրան չի կանգնեցրել նաև Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքին և Բաքվում պահվող գերիների ազատ արձակմանը։ Ի պատասխան՝ Ադրբեջանը խզել է հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Բացի այդ, Ալիևը կոշտ կերպով արտահայտվել է խաղաղ գործընթացի կարգավորման հարցում Եվրոպական խորհրդարանի դերի մասին․
«Այս մարմինը, խաղաղ գործընթացին աջակցելու փոխարեն, փաստացի զբաղվում է դրա սաբոտաժով։ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրոպական խորհրդարանը ընդունել է 14 բանաձև՝ լի Ադրբեջանի հասցեին վիրավորական ձևակերպումներով։ Պատկերացրեք միայն՝ 14 բանաձև 5 տարվա ընթացքում․ սա արդեն յուրատեսակ մոլուցք է»։

Դրանից հետո որոշում է կայացվել դադարեցնել խորհրդարանի մասնակցությունը ԵՄ—Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը և սկսել Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության կասեցման գործընթաց։

Ալիևը «խաղաղություն» է խաղում Հայաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու է իրեն և քանի դեռ հանրապետությունն ու նրա վարչապետը սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Զինադադարը ժամանակավոր միջոց է և գործում է միայն այն դեպքում, երբ ձեռնտու է ավելի հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեցող կողմին, իսկ այսօր այդպիսին օբյեկտիվորեն Ադրբեջանն է։
Երբ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը կրկին սրվի, ԵՄ-ն դժվար թե կարողանա հանդես գալ որպես խաղաղարար, առավել ևս, որ այն ունի սեփական շահերը։ Ինչպես նշել է հայ քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը․
«Եվրոպացի քաղաքական գործիչների համար Փաշինյանը «իրենց մարդն» է, որը կատարել է նրանց գլխավոր պայմանը՝ հանձնել է Լեռնային Ղարաբաղը՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս»։

ԵՄ-ի համար Հայաստանի հաջորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի հետ բարեկամությունից հրաժարվելը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դա ուղիղ կերպով նշել է՝ հայտարարելով, որ 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, և դրա պատճառը այն էր, որ «Հայաստանը դե ֆակտո Ռուսաստանի արբանյակն էր»։ Միաժամանակ Մակրոնը փորձում է Ֆրանսիայի և Հայաստանի կայուն հարաբերությունների համար ողջ վաստակը վերագրել հենց Փաշինյանին՝ անտեսելով սփյուռքի բազմամյա աշխատանքը։ Մինչև 2018 թվականը Ֆրանսիայի բոլոր նախագահները պետական այցերով եղել են Հայաստանում։

Սակայն այսօր՝ ընտրություններից առաջ, հարմար է հայտարարել, թե հենց Փաշինյանն է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի հետ, որպեսզի օգնի նրան քաղաքական միավորներ հավաքել։ Այդ պատճառով էլ գագաթնաժողովն անցկացվում է ընտրություններից առաջ՝ Եվրոպայի հետ բարեկամության մասին գեղեցիկ խոսքերով Հայաստանի իրական վիճակը քողարկելու համար։

Սակայն գագաթնաժողովի խոստումների մասին բոլորը կմոռանան արդեն մեկ ամիս անց, իսկ ժողովրդավարական գործընթացների բացակայությունը, բռնաճնշումները, փողոցներում մարդկանց ձերբակալությունները, ընդդիմության նկատմամբ հարձակումները կմնան նաև եվրոպացի առաջնորդների հեռանալուց հետո։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Քիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. Tasnim ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակից Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ Թրամփ Մայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար․ եթե Ուկրաինան իրականացնի Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհшրվածի Կիևի կենտրոնին․ ՌԴ ՊՆ Անգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին» Ունենք Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. Նիկոլ Փաշինյան ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պшյթյունի ձայներ․ Իրանը հերքում է հшրձակման մասին լուրերը Ֆուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում Թրամփի հիասթափությունն Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակից հանգեցրել է «Հորմուզյան գամբիտի». Axios Ոչնչшցվել է Ստեփանակերտի՝ Հայոց ցեղաuպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատունը Վերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ չի անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿ Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել Range Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ Politico Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու Վիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա Պուգաչովան
Ամենաընթերցվածները