Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են հոգևորականության ներկայացուցիչները Մցխեթայի Սվետիցխովելի տաճարի մոտ, որտեղ տեղի է ունենում Վրաց ուղղափառ եկեղեցու նոր առաջնորդի գահակալությունը, Շիո III-ն արդեն պաշտոնապես հանդիսանում է Վրաստանի պատրիարքը:

Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում առավոտից ընթանում է Համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարքի գահակալության արարողությունը: Տաճարում են գտնվում Վրաց ուղղափառ եկեղեցու քահանայապետերը, Սուրբ սինոդի անդամները, քահանաները: Եկեղեցի են ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին և Վրաստանի կառավարության ու խորհրդարանի այլ անդամներ: Տաճարի բակում հավաքվել են հավատացյալներ: Նրանք գահակալության արարողությանը հետևում են մեծ մոնիտորների միջոցով:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում տեղի է ունեցել Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ժամանակ Սինոդի 39 անդամները քվեարկել են նոր պատրիարքի օգտին: 57-ամյա Շիո սրբազանը, ով մարտի 17-ին վախճանված Իլյա II պատրիարքի տեղապահն էր, ստացել է 22 ձայն և ընտրվել նոր պատրիարք:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի Տավուշում վագոն-տնակ է այրվել Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»
Ամենաընթերցվածները