Թուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդը

Թուրքական ազգայնամոլական գաղափարներ տարածող «Յենի Չաղ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանին գտնվող հայ միջնադարյան Տիգնիս բերդի վերականգնման հարցին։

Ինչպես հայտնում է Akunq.net–ը, թուրքական պարբերականի հաղորդմամբ՝ Կարս նահանգի Քալքանքալե գյուղում, Կարախան (Տիգնիս) գետի արևմտյան ափին գտնվող այս բերդն իբրև թե կառուցվել է 10-րդ դարում և ներկայում դեռ կանգուն վիճակում է։

Թուրքական աղբյուրը նաև շեշտում է, որ այս շինությունը նմանություններ ունի Անիի ավերակներում պահպանված կառույցների հետ, և որ այն արժեքավոր է ոչ միայն պաշտպանական, այլև՝ ճարտարապետական տեսանկյունից։ Սակայն, չնայած դրան, ըստ պարբերականի, մինչ օրս բերդում համապարփակ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել։

Թուրքական ազգայնամոլական պարբերականը հրապարակման վերջում մեջբերում է նաև Քալքանքալե և Քյուչյուք Աքյուզյում գյուղերի գյուղապետերի խոսքերը, որոնք ևս ընդգծում են բերդը վերականգնելու կարևորությունը։

Թուրքական աղբյուրը բնականաբար չի հայտնում, որ Տիգնիսի բերդն իրականում հայկական է, այն կառուցվել է 10-րդ դարից շատ ավելի վաղ, իսկ 9-րդ դարում վերաշինվել է հայոց Բագրատունիների կողմից՝ Շիրակավան քաղաքի պաշտպանությունն իրականացնելու նպատակով։ Նախկինում բերդն ունեցել է 7 աշտարակներ, որոնցից շատ քիչ բան է պահպանվել։

Թուրքական պարբերականն իրականում այս թեմային անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների «զարգացումների», հայ զբոսաշրջիկների միջոցով այդ շրւաններում տուրիզմը զարգացնելու և շինծու բարեկամության համատեքստում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան MacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգ Թուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդը Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվել Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում Հայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի Հնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվել Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը «Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Կալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483 Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տուն Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ ԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները