Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։

Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան», դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ «պատմագիտական» քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։

Բաքուն փորձում է այս վտանգավոր օրակարգը փաթեթավորել խաղաղ բառապաշարով։ Խոսվում է «խաղաղ վերադարձի», «տեղահանվածների իրավունքների», «մշակութային ժառանգության» մասին։ Սակայն այդ ձևակերպումների ներքո ձևավորվում է մի գաղափարական համակարգ, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ մշտական ճնշում պահել անգամ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։

Ադրբեջանը այս թեման չի թողել միայն հայտարարությունների մակարդակում։ Ստեղծվել և պետական աջակցություն է ստանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Թեման ներմուծվում է կրթական, մշակութային, քարոզչական և մեդիա հարթակներ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ելույթի, այլ պետականորեն կառուցվող քաղաքական գծի մասին է։ Առավել վտանգավորն այն է, որ Ալիևը փորձում է այս օրակարգը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայի հետ։

«Զանգեզուրի» և «Արևմտյան Զանգեզուրի» շարունակական շրջանառությունը ցույց է տալիս, որ Բաքուն Սյունիքի նկատմամբ ճնշումը պահում է ոչ միայն քարոզչական, այլև բանակցային դաշտում։

Այս պայմաններում Հայաստանի համար ամենավտանգավոր սխալը կլինի խնդիրը երկրորդական համարելը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների արձագանքը հաճախ մնում է անորոշ, ուշացած և «ցրողական»։ Նիկոլ Փաշինյանը, որը պարտավոր է հստակ պատասխանել՝ արդյոք Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային բնակեցման որևէ օրակարգ գոյություն ունի՞, նախընտրում է խուսափել ուղիղ ձևակերպումներից։ Սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է խոսել ընդհանուր բառերով կամ թեման շեղել այլ ուղղությամբ։

Եթե Ալիևը խոսում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին, եթե ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում է Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ պատմական հավակնությունների թեզեր, ապա Հայաստանի իշխանությունը պետք է շատ հստակ ասի՝ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում որևէ օրակարգ, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային, ժողովրդագրական կամ անվտանգային հավասարակշռության խախտման։

Հակառակ դեպքում լռությունը, խուսափողական պատասխանները և մշուշոտ ձևակերպումները հասարակության մեջ ստեղծում են հիմնավոր կասկած, որ իշխանությունը պատրաստ է քննարկման դնել անգամ այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ երբ խոսվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» կամ բնակեցման մասին, սա այլևս միայն դիվանագիտական թեմա չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ամբողջական ռազմավարության շրջանակում։ Նախ՝ ստեղծվում է պատմական նարատիվը, հետո ձևավորվում է «իրավունքի» լեզուն, ապա այդ թեման մտնում է միջազգային հարթակներ, իսկ վերջում վերածվում է բանակցային պահանջի։ Այդ ճանապարհը Բաքուն արդեն անցել է այլ ուղղություններով, և Հայաստանը իրավունք չունի կրկին ուշանալ։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեզը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի գաղափարական նախապատրաստում է։ Այն կարող է չսկսվել կրակոցով, բայց սկսվում է բառերով, քարտեզներով, դասագրքերով, պաշտոնական ելույթներով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։ Իսկ նման գործընթացներին չպատասխանելը ոչ թե խաղաղասիրություն է, այլ վտանգավոր անպատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ Հայաստանի ժողովրդագրական և տարածքային անվտանգությունը չի կարող լինել որևէ բանակցության առարկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. Լուկաշենկո ԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. Լավրով Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետ Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» «ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան MacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգ Թուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդը Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվել Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում
Ամենաընթերցվածները