Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե սովորականի նման ընտրապայքար է ընթանում: Թեկնածուները շրջում են բնակավայրերով, հանդիպումներ են ունենում, ելույթներ, կոչեր են անում: Բայց այդպես չէ: Չկա նորմալ ընտրապայքար հատկապես ընտրական կարևորագույն սկզբունքներից մեկի տեսանկյունից: Խոսքը հավասար մրցակցային պայմանների կարևորագույն սկզբունքի մասին է, որը տվ յալ դեպքում խախտված է ի սկզբանե:

Առաջինը. հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի շարժը կամայական ձևով սահմանափակված է: Եվ նա լիարժեք մարզային այցեր, հանդիպումներ, ընտրողների հետ շփումներ իրականացնել չի կարող: Խոսքը, հասկանալի է, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին է:

Ճիշտ է, Սամվել Կարապետյանն ու աջակիցները ինչ-որ կրեատիվ ձև գտել են հանդիպումներ անցկացնելու համար, մասնավորապես մարդկանց տարբեր խմբեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենք են գալիս տնային կալանքի պայմաններում գտնվող Կարապետյանի առանձնատուն: Բայց փաստը մնում է փաստ:

Ու կապ չունի, թե որևէ մեկը տվյալ գործչին կամ որևէ այլ գործչի ինչպես է վերաբերվում: Սա սկզբունքի և արդարության հարց է, այլ ոչ թե հույզերի կամ վերաբերմունքի:

Ընտրական սկզբունքի տեսանկյունից կարևորն այլ բան է. ապահովվո՞ւմ է, թե՞ չի ապահովվում այդ սկզբունքի պահպանումը: Եթե ընտրապայքար է, ապա բոլոր մասնակիցները պետք է ունենան նույն հնարավորություններից օգտվելու իրավունք:

Ավելին, հիմնական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ևս սահմանափակված են, մասնավորապես՝ «Սրբազան պայքարի»՝ շինծու և դատարանում արդեն գրեթե փլուզված գործով «Հայաստան» դաշինքի մի քանի անդամներ ևս խափանման միջոցի (տնային կալանք) հետևանքով սահմանափակված են: Լինելով ԿԸՀ կողմից գրանցված պատգամավորության թեկնածու՝ նրանք ևս զրկված են ընտրողների հետ ազատորեն հաղորդակցվելու հնարավորությունից:

Այսինքն, առանց ճշմարտության և իրականության դեմ դույզն-ինչ մեղանչելու կարելի է վստահաբար ասել, որ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրան ենթարկվող ռեպրեսիվ՝ իրավապահ-քննչական ու համանման այլ մարմինների, արել և անում են ամեն ինչ, որպեսզի ընտրապայքարի մյուս մասնակիցների համար հնարավորինս շատ արհեստական խոչընդոտներ ստեղծվեն:

Ասվածի ամենից ցայտուն ապացույցը նույն ռեպրեսիվ մարմինների կողմից բացառապես ընդդիմադի հիմնական ուժերի նախընտրական շտաբների նպատակային թիրախավորումն է: Լինի ոստիկանություն, թե հակակոռուպցիոն կոմիտե կամ մեկ այլ կառույց, կայծակնային արագությամբ արձագանքում են զանազան «օպերատիվ տվյալների» ու, իբր, «ընտրակաշառք բաժանելու» դեպք են «բռնել», գործնականում ահաբեկչական գործողություններ են իրականացնում բացառապես ընդդիմադիր ուժերի տեղական նախընտրական շտաբների ու այդ շտաբներում ներգրավված հայրենակիցների դեմ: Ի լրումն, խանգարում են նախընտրական շտաբների աշխատանքը, խաթարում գործունեության բնականոն ընթացքը:

Հասկանալի է, որ ՔՊ-ի համար «նպաստներ» բաժանող զանազան համայնքապետների հետևից նույն ուժային կառույցները չեն ընկնում: Ամենից ցայտուն դեպքը Թալինի համայնքապետի հետ կապվածն էր: Անցյալ տարվա դեկտեմբերին Մայր Տաճարի նախագավթում խայտառակ վարքով մամուլի ուշադրությանն արժանացած, ՔՊ-ի բոլոր խոշոր միջոցառումներին մշտապես ներկա տվյալ համայնքապետի վերաբերյալ կոնկրետ փաստեր տարածվեցին՝ մի շարք բնակիչների նպաստներ և օգնություններ բաժանելու մասին: Նույնը՝ Սյունիքի մարզպետի դեպքում: Ոչ մի հետևանք:

Եթե հանկարծ իրեն նման բան թույլ տար որևէ ընդդիմադիր (դեռևս չկալանավորված) համայնքապետ, ապա Փաշինյանի հրահանգով կամ առանց այդ հրահանգի նրան արդեն մի 5 անգամ կալանավորած, «պատին ծեփած», «ասֆալտին փռած» կլինեին:

Հայաստանի ներքին գործերին ակնհայտորեն խառնված և իշխանական բոլոր այլանդակությունների վրա աչքերը փակած ու վրայից մեղրամոմ քսած եվրոպական զանազան ներկայացուցիչները կարող են, իհարկե, շարունակել ձևացնել, թե իրենք կույր են, համր և խուլ: Բայց դրանից չի հետևում, թե իրականությունն այլ է, կամ մենք էլ ենք կույր, խուլ և համր:

Ավելին, արդեն ակնհայտ է, որ փաշինյանական իշխանությունը, մասնավորապես իր «հատուկ ծառայությունների» միջոցով, համատարած գաղտնալսում և լրտեսում է հիմնական ընդդիմադիր ուժերի ոչ միայն առաջին դեմքերին (թեպետ, դա էլ է աննորմալ), այլև գրեթե բոլոր՝ քիչ թե շատ նկատելի անդամներին: Հենց իրենց «բացահայտած» ձայնագրությունները ասվածի ակնհայտ վկայությունն են: Բավարար է, որ որևէ ընդդիմադիր ուժի որևէ շտաբի աշխատանքում ներգրավված մարդը հեռախոսով զրուցելիս ինչ-որ թիվ ասի (կապ չունի, թե ինչի հետ կապված թիվ), լրտեսողների բրիգադը վրա կտա, թե՝ «հայ-հավա՜ր, ընտրակաշառք ենք բռնել...»:

Եվս մեկ հետաքրքիր դրվագ. Երևանի մի շարք բնակելի շենքերի առաջին հարկերում գովազդային ինչ-որ վահանակներ են տեղադրված: Իմաստ ունի՞ նշել, որ այդ՝ անհասկանալի ծագման ու պատկանելության «գովազդային վահանակների» վրա այս օրերին հայտնվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆոտոշոփած նկարը՝ մատնաշարժման պատկերով: Գումարած՝ ինչպես արդեն նշել էինք, թաղապետարանների աշխատակիցները, օրենք խախտելով, պարտադրում են խանութների պատերին փակցնել այդ նույն նկարները: Ճիշտ է՝ մեր ահազանգից հետո, մասնավորաբար, Քանաքեռ-Զեյթունում այդ նկարները հավաքել են, բայց, օրինակ՝ որոշ համատիրությունների պատերին դեռ մնում են դրանք:

Ի դեպ, Փաշինյանի մասին: Բայց արդեն ոչ թե նկարի, այլ իր նախընտրական վարքի, բառամթերքի ու պահվածքի մասին: Այնպիսի կարծրացող տպավորություն է, որ Փաշինյանը նպատակադրվել է անել ամեն ինչ, որպեսզի կորցնի իր նվազած ռեյտինգի վերջին բեկորները: Թեպետ իր հույսն ու հասցեատերը, հասկանում ենք, հենց այդ բառապաշարի սպառողներն են: Այլոք, այս դեպքում՝ քաղաքակիրթ խոսքի կողմնակից, ծրագրային խոսքի, ճշմարտության, ոչ թե կեղծիքի կողմնակից որևէ մեկը ոչ մի դեպքում նրան ձայն չի տա:

Նա 8 տարվա վարչապետ է, բայց ընտրապայքարի է ելել 9 տարի առաջվա կարգախոսներով, բառապաշարով ու շարժուձևով: Զավեշտալի է, բայց դեռ «հեղափոխություն» է անում: Ըստ որում, ՔՊ-ի միակ քարոզիչն ու բանախոսն ինքն է: Միա՛յն ինքը: Մյուսները զուտ վիզուալ ֆոն են, «ուսապարկեր», էլի, ինչպես նույն քպական «կարկառուններից» մեկն էր արտահայտվել: Արդեն 8 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը ոչ թե հաշվետվություններ է ներկայացնում, ոչ թե չկատարած նախորդ խոստումների վերաբերյալ ինչ-որ բացատրություններ ներկայացնելու գոնե փորձ է անում, ոչ թե ծանրութեթև անելու ենթակա ծրագրեր է ներկայացնում կամ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այլ գոռգոռում է, բղավում է, վիրավորում է, կրծքանշան է բաժանում, մարդկանց տների դարպասներին իր նկարն է փակցնում:

Հատկանշական է, որ Փաշինյանը շարունակ բղավում է ամենասովորական հայ մարդկանց վրա, որոնք ասում են, որ «աչքի վերևը հոնք կա», հարձակվում է նրանց վրա, ինչպես իր երբեմնի այն կողմնակցի վրա, որ խոսեց Փաշինյանի բերած պատերազմի 5000 զոհերի մասին... Դա պարտվածի, թույլի, նեղացածի, շրջապատի հանդեպ չարությամբ լցվածի պահվածքի է նմանվում: Դա նմանվում է ինչի ասես, միայն ոչ 8 տարի վարչապետ եղած գործչի պահվածքի:

Այնպես չէ, իհարկե, թե մինչև այս Փաշինյանն իրեն այլ կերպ էր պահում, հանկարծ հիմա սկսեց գոռգոռալ: Արդեն 8 տարի բղավում է, անհավասարակշիռ շարժումներ անում: Ու մարդիկ դրանից էլ են արդեն առավել քան ձանձրացել, եթե չասենք՝ զզվել:

Փայց Փաշինյանն իր «ամպլուայի» մեջ է. աջուձախ վիրավորական արտահայտություններ է անում հաղթանակների հասած նախկին նախագահների հասցեին, կամ զազրախոսում է տնտեսության մեջ, բիզնեսում նկատելի հաջողություններ արձանագրած մարդկանց մասին: Ո՞վ, էլի: Փաշինյա՞նը: Իսկ Հայաստանի համար ի՞նչ ունի արած Փաշինյանը: Եռապատկած «Եռաբլո՞ւրը»: Կորուսյալ Արցա՞խը, 150 հազար արցախցի հայերին հայրենազրկե՞լը, Կիրանցի, Սոթքի, Ջերմուկի, Կապանի գլխին ադրբեջանական հենակետե՞րը, ադրբեջանական ու թուրքական պայմանների կատարո՞ւմը, Արարատից հրաժարվե՞լը, ազգային ինքնության դեմ արշա՞վը, հայերիս Եկեղեցու դեմ հայտարարած պատերա՞զմը: Չէ, հազիվ թե ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհը այլոց վրա քար շպրտելը լինի: Այն էլ՝ ամենաբարակ ապակե տան մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. Լուկաշենկո ԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. Լավրով Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետ Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» «ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան MacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգ Թուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդը Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվել Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում
Ամենաընթերցվածները