Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան

Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում, սահմանազատում է տեղի ունենալու: Այս մասին Բերդավանում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ուրեմն խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ սովետի ժամանակ եղել է, Խորհրդային Հայաստանում ինչ եղել է՝ ճշգրիտ լինելու է նույն սահմանը: Սահմանազատման արդյունքում սկզբունք մեկ՝ Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է, սկզբունք երկու՝ կարող է պարզվի, որ այդ գիծը նենց է գծած, որ մեկի տուն է մտնում, որովհետև այն ժամանակ մի երկիր է եղել, այդքան ով է խորացել, հիմա մենք այդ բոլոր ծուռ-մուռ գծերը, որտեղ հնարավոր է՝ պետք է հասկանանք ոնց ենք անում, ու ուղղենք:

Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման, պետք է սահմանը հստակ գծենք, որ հստակ լինի՝ Հայաստանը որտեղ է, Ադրբեջանը որտեղ է, որտեղ ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք, մենք Արծվաշենի խնդիր ունենք, չենք կարող հրաժարվել այդ խնդրից: Բերդավանում չկա այդպիսի հատված, բայց սահմանի ուրիշ տեղերում այդպիսի հատվածներ կան, որ պրոբլեմատիկ են՝ իրար մեջ մտած»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց՝ սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ի՞նչ են ուզում, ուզում են պրոբլեմներ ստեղծեն իրար համար, թե՞  ուզում են իրար հետ պրոբլեմներ լուծեն, ապա հավելեց, որ ինքն ունի իր ընկալումը այդ հարցի շուրջ, և կարծում է, որ Ադրբեջանի ընկալումն էլ է նույնը. «Իմ ընկալումն է, որ Ադրբեջանն էլ է այդպես տրամադրված՝ հիմա այնպես հարցը լուծենք, որ 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները