Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն ունի գյուղատնտեսական արտադրության զարգացման համար անհրաժեշտ մի շարք կարևոր նախադրյալներ։ Երկիրը հայտնի է իր բարձրորակ մրգով, բանջարեղենով, գինեգործական արտադրանքով, մեղրով, պահածոներով և մի շարք այլ ապրանքներով։ Հայկական գյուղմթերքը հաճախ առանձնանում է բնական պայմաններում աճեցված լինելու, համային հատկանիշների և որակի շնորհիվ։ Ավելին՝ ժամանակակից աշխարհում օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը Հայաստանի համար կարող էր դառնալ կարևոր մրցակցային առավելություն։

Սակայն նման առավելությունը տնտեսական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ էր պետական համակարգված քաղաքականություն, ռազմավարական պլանավորում և ոլորտային կառավարման արդյունավետ մեխանիզմների առկայություն։ Սակայն անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ոչ միայն լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը, այլև ամեն ինչ արեց համակարգը ծայրահեղ վիճակի հասցնելու համար: Վերջին օրերի իրադարձությունները, երբ ՌԴ արտահանման հետ կապված լուրջ սահմանափակումներ կան, առավել արդիական են դարձնում այս հարցը: Խոսքն, ընդ որում, ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներին է վերաբերում, այսինքն, ժամանակին այլընտրանքային շուկաներ գտնելուն, այլև բուն գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Այս տարիների ընթացքում աշխարհում գյուղատնտեսությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Ժամանակակից գյուղատնտեսությունը վաղուց այլևս միայն հող մշակելու կամ բերք հավաքելու գործընթաց չէ։ Այն հիմնված է թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կաթիլային ոռոգման համակարգերի, կլիմայական ռիսկերի կառավարման, սենսորային հսկողության, գենետիկ բարելավված սորտերի, ավտոմատացված արտադրության և բարձր ստանդարտների վրա։ Բազմաթիվ երկրներ գյուղատնտեսությունը վերածել են բարձր տեխնոլոգիական ոլորտի, որտեղ յուրաքանչյուր հեկտարի արդյունավետությունը հաշվարկվում է գիտական մեթոդներով։ Հայաստանը նույնպես կարող էր օգտվել այս միտումներից, սակայն ոլորտում տեխնոլոգիական վերափոխումների տեմպերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին։ Խնդիրը միայն արտադրության ծավալները չեն։ Ավելի կարևոր է արտադրանքի որակը, սերտիֆիկացումը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը։ Ժամանակակից արտահանման շուկաներում մրցունակ լինելու համար բավարար չէ պարզապես արտադրել որակյալ մթերք։ Անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, փաթեթավորման, լոգիստիկայի և հետագծելիության խիստ չափանիշներին։ Եթե պետությունը համակարգված կերպով չաջակցի գյուղատնտեսական տնտեսություններին այս պահանջներին համապատասխանելու հարցում, ապա արտահանման հնարավորությունները սահմանափակվելու են, որքան էլ հիմա իշխանություններն իրենց «պատռեն», թե մի քանի կիլոգրամ ապրանք են ուղարկել ԵՄ։

Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական սպառողը եղել է ռուսական շուկան։ Անկասկած, Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի մեծ նշանակություն՝ թե՛ ծավալների, թե՛ պատմական կապերի, թե՛ լոգիստիկ հասանելիության տեսանկյունից։ Սակայն տնտեսագիտության ամենապարզ կանոններից մեկն ասում է, որ կախվածությունը մեկ շուկայից միշտ պարունակում է բարձր ռիսկեր։ Երբ արտադրանքի գերակշիռ մասը կենտրոնացված է մեկ ուղղությամբ, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչական սահմանափակում կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ ոլորտին։ Կրկնենք՝ այս օրերին կատարվողը հենց դրա վառ վկայությունն է:

Եթե նախորդ տարիներին հետևողական աշխատանք տարվեր Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի և այլ շուկաների ուղղությամբ, ապա այսօր Հայաստանի գյուղատնտեսությունը շատ ավելի պաշտպանված կլիներ արտաքին ցնցումներից։ Սակայն նման աշխատանքը պահանջում է պետական քաղաքականություն, առևտրային ներկայացուցչությունների ակտիվ գործունեություն, արտադրողների աջակցություն, միջազգային ցուցահանդեսների մասնակցություն և սերտիֆիկացման համակարգերի զարգացում։ Առանց այս ամենի գյուղոլորտը շարունակում է մնալ մեկ հիմնական շուկայի հույսին։

Արդյունքում, երբ արտաքին քաղաքական կամ տնտեսական գործընթացները սկսում են բացասաբար անդրադառնալ հիմնական արտահանման ուղղությունների վրա, առաջին հարվածը սովորաբար ստանում են հենց գյուղատնտեսական արտադրողները։ Ֆերմերները և հատկապես գյուղացիները չեն կարող շատ արագ փոխել իրենց արտադրության կառուցվածքը, նոր շուկաներ գտնել կամ կարճ ժամանակում վերափոխել տնտեսությունը։ Հետևաբար ցանկացած սխալ հաշվարկ առաջին հերթին արտացոլվում է գյուղական բնակչության կենսամակարդակի վրա։

Ապագայի տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ տնտեսական առումով անհրաժեշտ է սթափ գնահատել բոլոր ռիսկերը։ Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա, զարգացած ագրարային համակարգ, խոշոր արտադրական կարողություններ և մասշտաբային տնտեսության առավելություններ։ Եթե հայկական գյուղատնտեսությունը չարդիականացվի, եթե չբարձրացվի արտադրողականությունը, եթե չներդրվեն նոր տեխնոլոգիաներ, եթե չձևավորվեն արդյունավետ կոոպերացիոն համակարգեր և մրցունակ արտադրական ցանցեր, ապա թուրքական համեմատաբար էժան գյուղմթերքի ներթափանցումը կարող է լուրջ մրցակցային ճնշում ստեղծել տեղական արտադրողների համար։

Սա նշանակում է, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն այսօրվա բերքից, այլև այն ռազմավարական որոշումներից, որոնք ընդունվում են այսօր։ Եթե շարունակվի ներկայիս միտումը՝ առանց համակարգային բարեփոխումների, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, որակի բարձրացման, գյուղացուն ուղղված իրական աջակցության և գնային հավասարակշռված քաղաքականության, ապա առաջիկա տարիներին ոլորտը կարող է կանգնել շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ։

Իսկ եթե գյուղատնտեսությունը թուլանա, դրա հետևանքները կզգան ոչ միայն գյուղական բնակավայրերը, այլ ամբողջ տնտեսությունը, պարենային անվտանգությունը և երկրի սոցիալական կայունությունը։ Հետևաբար ժամանակն է գյուղատնտեսությունը կրկին դիտարկել որպես ազգային ռազմավարական առաջնահերթություն և այն դարձնել ոչ թե խնդիրների կուտակման, այլ տնտեսական զարգացման ու արտահանման նոր հնարավորությունների աղբյուր։ Բայց դա արդեն երևի թե հաջորդ իշխանությունների խնդիրը կլինի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները