Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել Համայնքային ոստիկանության Արմավիրի և Արտաշատի բաժինների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում:

Մասնավորապես, Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Մրգաշատ գյուղի կամրջի տակ։ 

Համայնքային ոստիկանները նրա նշած վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ,  8 հրացան, 3 նռնակ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի ու տեսակի 808 փամփուշտ և այլ զինամթերք։

Արդյունավետ էր նաև Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացու նշած վայրում՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող արտեզյան ջրի կայանի մոտ, հայտնաբերվել են  «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «ՌՊԿ» տեսակի գնդացիր, մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչներով, պայթուցիկ սարք և պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տեսակի 58 փամփուշտ և այլ զինամթերք։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները