Audi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը

Հիբրիդային կուպեն, որը համատեղում է երկտուրբո V8 շարժիչն ու երեք էլեկտրամոտորները, թողարկվելու է ընդամենը 499 օրինակով, հայտնում է Robb Report-ը:

ауди1.jpg (33 KB)

Վերջին 12 ամիսների ընթացքում Audi AG ընկերությունը վճռականորեն սեղմել է գազի սեղմակը՝ սկսելով նորարարությունների և մեծ արագությունների ոլորտում իր հարուստ ժառանգության լայնածավալ ցուցադրությունը: Այս կարճ ժամանակահատվածում գերմանական բրենդը հասցրել է լիովին էլեկտրական Concept C սպորտքարով ցուցադրել իր դիզայնի ֆուտուրիստական ոճը, սեփական թիմով մուտք գործել Ֆորմուլա 1-ի 2026 թվականի մրցաշրջան, իսկ այսօր արդեն ներկայացրել է Audi Nuvolari հիբրիդային սուպերքարը, որն ընկերությունն անվանում է «բրենդի պատմության ամենաարագ և ամենահզոր սերիական մեքենան»։

ауди2.jpg (28 KB)

Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության՝ Nuvolari-ի կապոտի տակ տեղադրված է 4,0 լիտր աշխատանքային ծավալով, երկակի տուրբոմղմամբ V8 շարժիչի (որն ապահովում է 800 ձիաուժ և 730 Նմ պտտող մոմենտ) և յուրաքանչյուրը 147,5 ձիաուժ (110 կՎտ) հզորությամբ երեք աքսիալ էլեկտրամոտորների համակցությունը: Էլեկտրական շարժիչներից երկուսը տեղակայված են առջևի սռնիի վրա և միասին արտադրում են ահռելի՝ 2150 Նմ պտտող մոմենտ, իսկ երրորդն ինտեգրված է ութգլան ներքին այրման շարժիչի և փոխանցման տուփի միջև:

Մեքենայի էլեկտրական մասը սնվում է 7,3 կՎտժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցից։ Այս կոնֆիգուրացիայի շնորհիվ դինամիկ բնութագրերն ուղղակի ապշեցնում են. 0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է ընդամենը 2,6 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 350 կմ/ժ-ը։ Եվ սա սերիական Audi-ի համար:

Nuvolari-ն ունի ընթացքի չորս հիմնական ռեժիմ.

  • E-Hybrid (լիովին էլեկտրական ռեժիմ),
  • Balanced (օպտիմալացնում է ներքին այրման շարժիչի և էլեկտրամոտորների համատեղ աշխատանքը),
  • Dynamic (բացահայտում է մեքենայի սպորտային բնավորությունը),
  • Dynamic+ (առավելագույն հզորություն և մաքուր ադրենալին):

Բացի այդ, նախատեսված է նաև մրցուղային ռեժիմ (Track Mode), որը կարելի է ճշգրիտ հարմարեցնել չոր կամ թաց վազքուղուն, ակտիվացնել մրցարշավային օպտիմալացումը կամ ամբողջությամբ անջատել քարշի հսկողության (traction control) համակարգը:

ауди3.jpg (18 KB)

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Nuvolari-ում առաջին անգամ կիրառվել է Audi-ի նոր տեխնոլոգիական լուծումը՝ ֆիրմային Space Frame տարածական հիմնակմախքի (ռամայի) և ամբողջությամբ ածխապլաստիկից (կարբոնից) պատրաստված թափքի համակցումը: Սերիական մոդելների համար ևս մեկ նորույթ է կենտրոնական հեղյուսով (մեկ մանեկով) կռածո անվահեծերի կիրառումը:

Մինիմալիստական սրահ և հարգանքի տուրք պատմությանը

Ինտերիերի մասին տեղեկությունները դեռ քիչ են: Դատելով նախասերիական պրոտոտիպի առաջին լուսանկարներից՝ սրահն իրենից ներկայացնում է մինիմալիզմի իսկական մարմնավորում: Ներսում տեղադրված են կարբոնե հիմքով սպորտային նստատեղեր, իսկ առջևի վահանակի ֆունկցիաների կառավարումը գրեթե ամբողջությամբ լինելու է սենսորային ու էկրանային ձևաչափով, այլ ոչ թե անալոգային:

ауди4.jpg (16 KB)

Նորույթն անվանվել է անցյալ դարի իտալացի լեգենդար ավտոարշավորդ Տացիո Նուվոլարիի պատվին: Այս սուպերքարով Audi-ն բարձրաձայն հայտարարում է շուկան հերթական անգամ ինժեներական տրիումֆով զարմացնելու իր մտադրության մասին (ինչը միշտ բնորոշ է եղել բրենդին): Սուպերքարը, որի արտադրությունը խստորեն սահմանափակված է 499 օրինակով, վաճառքում կհայտնվի 2027 թվականի կեսերին (արտադրությունը կմեկնարկի երկրորդ եռամսյակում):

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ Audi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Valentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ Ռուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին Վթար-հրդեհ Արտաշատի խճուղում Հաղթում ենք այս պայքարում, Իրանի հետ համաձայնագիրը կկնքվի 2 շաբաթվա ընթացքում․ Թրամփ Ռուբլին թանկացել է Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»
Ամենաընթերցվածները