«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները շարունակում են մնալ ներքաղաքական քննարկումների կենտրոնում, և տարբեր քաղաքական միավորներ տարբեր կերպ են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ակտիվ գործունեություն ծավալած «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման արձագանքը։ Թեև Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, միավորման խորհուրդն արդեն հանդես է եկել հստակ քաղաքական գնահատականով՝ ներկայացնելով իր դիրքորոշումը կայացած քվեարկության վերաբերյալ։

Միավորումը դրական է համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։ Այդուհանդերձ, ըստ հայտարարության, քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամքը, ինչի համար մատնանշվում է չորս ակներև պատճառ։

Նախ՝ ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնվելով անազատության մեջ, զրկված է եղել լիարժեք քարոզչության հնարավորությունից, իսկ նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են նաև առաջատար ընդդիմադիր գործիչներ Անդրանիկ Թևանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության այլ թեկնածուներ ու ակտիվիստներ։ Որպես հաջորդ պատճառներ նշվում են վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումը՝ պետական ու համայնքային աշխատակիցների կազմակերպված բերումով ու ուղղորդմամբ, ընտրությունների ընթացքը վախի ու ահաբեկման, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու ատելության քարոզի պայմաններում, ինչպես նաև օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անթաքույց միջամտությունն ու աջակցությունը գործող վարչախմբին։

Հաշվի առնելով, որ ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, «ՀայաՔվեն» անհրաժեշտ է համարում արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում՝ դրանք չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով։ Միևնույն ժամանակ միավորումն արձանագրում է, որ անգամ այս ճնշումների պարագայում գործող վարչախումբը մանդատ չստացավ երկրին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու, ինչպես նաև Ազգային ժողովում միանձնյա սահմանադրական օրենքներ փոփոխելու և պետական անկախ մարմինների ղեկավարների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Ստեղծված պայմաններում «ՀայաՔվեն» համոզմունք է հայտնում, որ ժողովրդի իրական քվեն ստացած ուժերը հնարավորություն ունեն խափանելու գործող վարչախմբի ծրագրերը և ժամանակի ընթացքում հեռացնելու նրան իշխանությունից, ուստի պատրաստակամություն է հայտնում շարունակել հետևողական պայքարը օրինական բոլոր եղանակներով և այդ հարցում ակնկալում է համախոհների աջակցությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMP OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգեր Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»
Ամենաընթերցվածները