Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ օրենսդրության, այսօր ՀՀ ԿԸՀ-ն ամփոփելու է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունելու է հետևյալ որոշումներից մեկը՝ կամ՝ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին, կամ՝ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, կամ՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, կամ՝ Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին:

Մինչ այդ հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ, որում արձանագրել են լայնածավալ խախտումներ ինչպես մինչ քվեարկությունը, այնպես էլ հենց քվեարկության օրը: 

Ընդհանրապես, ոչ սատելիտ գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարել են, որ այս ընտրություններն ինքնին ոչ լեգիտիմ են և անցել են բազմաթիվ խախտումներով: Դրանց «գագաթնակետը» դարձան ԲՀԿ-ի հետ կապված մանիպուլյացիաները. նախ՝ այս կուսակցության ձայները իջեցվեցին 4 տոկոսից, որպեսզի չանցնի խորհրդարան, իսկ երբ վերահաշվարկի պահանջից հետո պարզվեց, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսից ավելին են, ԿԸՀ-ն հանկարծ որոշեց անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Իսկ այդ տեղամասերում ԲՀԿ-ն բավական շատ ձայներ էր ստացել: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ թե տեխնիկական «շտկման», այլ քաղաքական որոշման հետ, որի հիմքում բացառապես ՔՊ-ի քաղաքական շահն է՝ ստանալու մանդատների 3/5-ը, որի միջոցով կկարողանան փոփոխել սահմանադրական օրենքներն ու առանցքային նշանակումներ անել իրավապահ համակարգում:

Երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մասնավորաբար նշելով. «ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, դիմակայելու իշխանության անօրինականություններին... Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար»: ԲՀԿ-ն նաև բողոքի ակցիա էր իրականացրել ԿԸՀ դիմաց, ուր հավաքված էին հարյուրավոր ոստիկաններ:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին Փաշինյանը հայտարարում էր. «Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»: Ինչպես երևում է, վեց տարում իրոք շատ բան է փոխվել, ու խոսքը «մեկ քվեաթերթիկի» մասին չէ, այլ մի ամբողջ ընտրության, որի ժամանակ այնպիսի խախտումներ են արվել (հենց միայն ԲՀԿ-ի օրինակը շատ խոսուն է), որոնք, ըստ մասնագետների, էական ազդեցություն են թողնում ընտրությունների արդյունքների վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները