ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին նիստն ու դրանից հետո հրապարակված որոշումը լուրջ մտահոգությունների և հանրային հնչեղության տեղիք են տվել։ Չորս ժամ տևած նիստի ավարտին հանձնաժողովը հայտարարեց, որ երեք վիճահարույց տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակվելու, քանի որ քվեարկության չեղարկումն իբր էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս պնդումը, սակայն, հակասում է ընտրական գործընթացի հիմնարար տրամաբանությանը և արձանագրված փաստերին։

Հարց է առաջանում՝ էլ ի՞նչ մասշտաբի օրինախախտում կամ ընտրակեղծիք պետք է արձանագրվի, և ուրիշ ի՞նչ գործընթաց պետք է տեղի ունենա, որպեսզի հանձնաժողովն այն վերջապես համարի ընտրությունների արդյունքների խեղաթյուրում և «էական ազդեցություն»։

Երբ հանձնաժողովի ընդամենը մեկ կամայական որոշման պատճառով ապագա խորհրդարանի չորս հիմնական խմբակցություններից մեկն ուղղակիորեն դուրս է մղվում քաղաքական բարձրագույն ամբիոնից, դրանից ավելի ազդեցիկ ու վճռորոշ հետևանք պատկերացնելն անհնար է։ Հենց այդ տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով է, որ ԲՀԿ-ի ստացած ձայները 4,04 %-ից իջել են 3,99%-ի։ Չնչին՝ հարյուրերորդական տոկոսների տարբերությամբ կուսակցությունը հայտնվել է ընտրական շեմից ներքև, ինչի հետևանքով ավելի քան 58000 քաղաքացու քվե փաստացի զրոյացվել է, իսկ այդ քաղաքացիները զրկվել են խորհրդարանական օրինական ներկայացուցչությունից. արդյունքում մի ամբողջ խորհրդարանական խմբակցություն դուրս հանվեց խորհրդարանից։ Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ վարչական դատարանն արդեն իսկ արձանագրել էր վերաքվեարկության անհրաժեշտությունը, ինչը վկայում է գործընթացի իրավական խոցելիության մասին։ Պատահական չէ, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ, իրավաբաններ այս ամենը գնահատում են որպես մանդատագողություն:

Նման իրավական կուրությունը և ընտրական ինստիտուտների հանդեպ վստահության խաթարումը, ըստ էության, հակապետական գործընթաց է, որը չի կարող անհետևանք մնալ։ Զրկելով հանրության ընդդիմադիր հատվածին քաղաքական օրինական ճանապարհով՝ խորհրդարանական հարթակում լսելի լինելու հնարավորությունից՝ իշխանությունը փակում է քաղաքական երկխոսության ինստիտուցիոնալ դռները։ Երբ քաղաքացին կորցնում է հավատը սեփական քվեի ուժի հանդեպ, պայքարն օբյեկտիվորեն տեղափոխվում է իրավական դաշտից դուրս և կարող է հանգեցնել լայնածավալ փողոցային պայքարի։ Փորձելով արհեստականորեն ձևավորել սեփական քաղաքական նպատակահարմարությանը համապատասխանող խորհրդարան՝ իշխող համակարգը դանդաղ գործողության ռումբ է տեղադրում սեփական հիմքերի տակ, քանի որ հանրային կուտակված դժգոհությունն ի վերջո կայունության խաթարման և փողոցում ընդդիմադիր լայն զանգվածների մոբիլիզացման պատճառ է դառնալու։

Այս փուլում պայքարը տեղափոխվում է Սահմանադրական դատարան, և ստեղծված բռնատիրական միտումները կանխելու միակ ճանապարհը հանրության ընդդիմադիր բոլոր ուժերի բացարձակ մոբիլիզացիան է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները