«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական խնդիրը սեփական պաշտոններից կառչած լինելն է: Խոսելով ներկայիս կառավարման համակարգի և իշխող էլիտայի վարքագծի մասին՝ «Փաստ» թերթի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Նա նշում է, որ իրավիճակի նման զարգացումը պայմանավորվում է նրանով, որ ով ստանձնում է երկրի ղեկը, ժամանակի ընթացքում այնքան է խրվում այդ աթոռի մեջ և այնքան շահեր ձևավորում, որ հետագայում նրան հեռացնելը դառնում է ծայրահեղ բարդ առաքելություն:

Շարժման առաջնորդը վստահություն հայտնեց, որ ստեղծված իրավիճակից միակ տրամաբանական ելքը ղեկավարության ամբողջական փոփոխությունն է, քանի որ վերջին ութ տարվա ընթացքում հնարավոր դրական ռեսուրսն արդեն սպառվել է: Ըստ նրա, մի քանի տեղ ասֆալտ փռելով՝ հնարավոր չէ երկար ժամանակով կոծկել խորքային ձախողումները, հատկապես, երբ հասարակությունն առաջիկայում անմիջականորեն զգալու է տնտեսական խորացող խնդիրների հետևանքները:

'Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական վեկտորի փոփոխությանն ու ավանդական շուկաների կորստի խնդրին՝ գեներալ-մայորը հիշեցրեց Ռուսաստանի շուկայի աստիճանական փակման վտանգի մասին, որը շուրջ 300 տարի եղել է հայկական արտադրանքի հիմնական սպառման վայրը: Նա հստակեցրեց, որ սա սոսկ սահմանային անցակետերի խնդիր չէ, այլ ռազմավարական կորուստ. նույնիսկ եթե վաղը սահմանները բացվեն, հայկական ապրանքն այդ շուկայում այլևս տեղ չի ունենալու:

Իրավիճակը համեմատելով կենցաղային օրինակի հետ՝ մեր զրուցակիցը նշեց, որ դա նման է սեփական լոլիկը վերցնելուն ու Կոմիտասի շուկա վաճառելու գնալուն, որտեղ, չնայած օրենքի արգելքի բացակայությանը, ներքին կանոններն ու իրականությունն այնպիսին են, որ պարզապես թույլ չեն տա ազատ առևտուր անել: Նրա պնդմամբ, նույն մեխանիզմն է աշխատում նաև պետությունների մակարդակում, և գործող իշխանությունների անգրագետ քաղաքականության, ինչպես նաև եվրոպական շուկայում ծաղիկներ վաճառելու մակերեսային պատկերացումների պատճառով պետությունը գնում է դեպի տնտեսական կոլապս:

Ինչ վերաբերում է հանրության կողմից հնչող կոչերին և իր հետագա անելիքներին, Արշակ Կարապետյանը հայտնեց, որ թեև իրենից անհապաղ ու կտրուկ քայլեր են պահանջում, ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց պետք է ունենա ժողովրդական հստակ մանդատ և իրավական հիմքեր: Այդ իսկ պատճառով «Համահայկական ճակատ» շարժման անդամներն այս օրերին Օպերայի հարակից տարածքում ստորագրահավաք են իրականացնում՝ անցած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ինչը, ըստ նրա, կլինի այն փաստացի հիմքը, որը կվկայի հասարակության կողմից խաբված լինելու փաստի գիտակցումը:

Ըստ Արշակ Կարապետյանի, իրադարձությունների նման զարգացման դեպքում երկիրը կանգնած է կործանման եզրին: Նրա պնդմամբ, տարածաշրջանի չորս հարևանները, գերպետությունների անմիջական ղեկավարությամբ ու թողտվությամբ, արդեն իսկ քարտեզի վրա մեր երկիրը տորթի նման կտրտում են, և այդ աշխարհաքաղաքական բաժանման մեջ Հայաստանի շահերը պարզապես գոյություն չունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները