Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին

Ուկրաինան մինչև 2026 թվականի վերջը կարտադրի առնվազն 10 միլիոն անօդաչու թռչող սարք, սակայն երկիրն ունի այդ ցուցանիշը կրկնապատկելու հնարավորություն։ Այս մասին «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումների արդյունքներով հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ երկիրը զգալի առաջընթաց ունի նաև MilTech-ի (ռազմական տեխնոլոգիաների) ոլորտում, որը ներառում է անօդաչու համակարգերի, ռոբոտատեխնիկայի, ծրագրային ապահովման, արհեստական բանականության կիրառմամբ լուծումների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մշակումը։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան կշարունակի հեռահար ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ և ռազմական օբյեկտներին, և կոչ է արել դաշնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի ակտիվորեն մղել դեպի խաղաղություն։ «Նա չի ցանկանում կանգնեցնել պատերազմը։ Պետք է ուժեղացնել նրա վրա գործադրվող ճնշումը», — ասել է ուկրաինական առաջնորդը։

Հունվարին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) հայտնել էր, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրի հզորությունները թույլ են տալիս տարեկան արտադրել ավելի քան 8 միլիոն FPV դրոն։ Այդ պահի դրությամբ այս ոլորտում ներգրավված է եղել ավելի քան 160 ընկերություն։

2025 թվականի հունիսին Անօդաչու համակարգերի ուժերի (ԱՀՈւ) ստեղծման պահից ի վեր՝ մեկ տարվա ընթացքում, հաջողվել է ոչնչացնել ավելի քան 350 հազար թիրախ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) 248 միավոր, 817 տանկ, 1379 զրահափոխադրիչ (ԲՏՌ), հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ) և զրահապատ մարտական մեքենա, 4890 հրանոթ, 342 ինքնագնաց հրետանային կայանք (ՍԱՈւ), 281 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՌՍԶՕ), ինչպես նաև 13 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Այս մասին հայտնել է ԱՀՈւ հրամանատար Ռոբերտ Բրովդին («Մադյար»)։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ռուսական բանակն ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով ամսական կորցնում է մինչև 30 հազար զինվորական, իսկ ԱՀՈւ-ի գոյության մեկ տարվա ընթացքում նման կորուստների ընդհանուր թիվը գերազանցել է 100 հազարը։ Բրովդին նշել է, որ հաջորդ տարի ԱՀՈւ-ն ծրագրում է ոչնչացնել 650 հազար թիրախ, այդ թվում՝ 200 հազար ռուս զինվորականի։

Անօդաչու սարքերը մարտի դաշտում հայտնվել են 2023 թվականին՝ որպես պատասխան հրետանային արկերի դեֆիցիտին։ 2024-ին Կիևը հայտարարել է շուրջ 1 միլիոն անօդաչուի թողարկման մասին, իսկ 2025-ին արտադրության ծավալները հասցրել է մինչև 4 միլիոնի։

Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահը և Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը ստորագրել են դրոնների համատեղ արտադրության մասին համաձայնագիր։ Մայիսին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտնել էր, որ Բուխարեստն ու Կիևը առաջիկա ամիսների ընթացքում կավարտեն ԱԹՍ-ների համատեղ թողարկման շուրջ բանակցությունները։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է Կանադայի հետ «Մեծ դրոնային գործարքի» մասին։

2025 թվականի գարնանը ամերիկյան պաշտպանական ստարտափները սկսել են դիմել ուկրաինական անօդաչուների արտադրողներին՝ Պենտագոնի համար դրոններ մշակելու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսել՝ փորձելով հնարավոր հակամարտությունների համար ստեղծել փոքր ԱԹՍ-ներ, սակայն նրանցից շատերին հաջողվել է մշակել միայն թանկարժեք սարքեր, «որոնք այնքան էլ լավ չեն թռչում»։ Մինչդեռ ուկրաինացիները յուրացրել են մարտի դաշտում փորձարկված և արդյունավետ դրոնների զանգվածային արտադրությունը։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները