Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան

Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, դա անտրամաբանական է, ես բազում աշխատանքային նիստերում այդ խնդիրը բարձրացրել եմ: Այն ապրանքները, որոնք ստանդարտներին համապատասխանում են, միանշանակ շարունակաբար և աներկբա կանգնելու ենք տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց և քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը։

Այն ապրանքների մասով, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, անկեղծ ասած շատ աջակցելու բան չենք տեսնում, որովհետև 8 տարի գործնականում այդ խնդիրը բարձրացնում ենք բոլորի առաջ, և ամեն անգամ շատ մոտ լինելով կտրուկ և չոր որոշումներ կայացնելու եզրին, ոլորտները գալիս են, հավաքվում են, ասում են մեզ 6 ամիս էլ  ժամանակ տվեք, ու այդպես 8 տարի անցնում է, հետևաբար էլ ժամանակ չկա, նրանք, ովքեր կուզենան իրոք այդ ստանդարտներին համապատասխանել, մեր աջակցության ծրագրերը այսօր էլ բաց են:

Մենք շարունակում ենք տեսնել, թե որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել, իհարկե, բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Օբյեկտիվ խոչընդոտ ասելով նկատի ունեմ, որ ապրանքն ու արտադրանքը համապատասխանեն ստանդարտին, ու համապատասխանելու պայմաններում ունենան որոշակի խնդիրներ»,- նշել է Փաշինյանը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները