ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico

ԱՄՆ առևտրի նախարարությունը ծրագրում է նոր սահմանափակումներ մտցնել Չինաստանից ռոբոտատեխնիկայի ներկրման նկատմամբ՝ ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի պատճառով։ Ինչպես սեփական աղբյուրներին հղումով հայտնել է «Politico» թերթը, ԱՄՆ վարչակազմը կանխատեսում է սպառազինությունների մրցավազք իրականացնել ռոբոտացված զենքերի ոլորտում։

Պարբերականի տվյալներով՝ Առևտրի նախարարությունն այժմ գնահատում է չինական այն արտադրողների արտադրանքը, որոնք սուբսիդավորվում են Չինաստանի կառավարության կողմից։ ԱՄՆ վարչակազմը չինական իշխանությունների կողմից այս ոլորտին ցուցաբերվող աջակցությունը որպես սպառնալիք է դիտարկում ազգային անվտանգության համար՝ մտավախություն ունենալով, որ «սուբսիդավորվող չինական ռոբոտները կարող են գրավել համաշխարհային շուկաները նախքան ամերիկյան արտադրողները կհասնեն մրցակցության համար անհրաժեշտ արտադրական ծավալների»։

Ինչպես նշել են թերթի զրուցակիցները, ամերիկյան իշխանությունների պատկերացմամբ՝ արհեստական բանականության չիպերից բացի, ռոբոտատեխնիկան դարձել է Չինաստանի հետ տեխնոլոգիական մրցակցության «հաջորդ ռազմադաշտը»։

«Politico»-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հանդիպում է ունեցել ռոբոտների մշակմամբ զբաղվող առաջատար ամերիկյան ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանց թվում եղել են «SpaceX», «Boston Dynamics», «Siemens», «Rockwell Automation» ընկերությունների, ինչպես նաև «JPMorgan Chase» և «Goldman Sachs» բանկերի ներկայացուցիչները։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
Ամենաընթերցվածները