Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանի ոստիկանությունը թմրամիջոցների մաքսանենգության, պահման և իրացման մեղադրանքով ութ մարդու է ձերբակալել։ Ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը։

Քննության տվյալներով՝ կասկածյալների մի մասը զբաղվել է թմրամիջոցների տարածմամբ՝ «թաքստոցների» համակարգի միջոցով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են նրանց կողմից պատրաստված թաքստոցները, որոնցում եղել են հետագա վաճառքի համար նախատեսված արգելված նյութեր։

Քննությունը նաև պարզել է, որ մյուս ներգրավված անձինք կապ ունեն թմրամիջոցների մատակարարման միջազգային խողովակի կազմակերպման հետ։ Իրավապահների վարկածով՝ արգելված նյութերը Վրաստան են ներմուծվել արտերկրից ուղարկված փոստային առաքանիներով, որոնք ձևակերպված են եղել կասկածյալների անուններով։ Ծանրոցները քրեական ոստիկանության հարցումով որսացել են մաքսային ծառայության աշխատակիցները։

Ձերբակալվածների անձնական խուզարկության և բնակության վայրերի խուզարկությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են կոկաին, մեթադոն, մեթամֆետամին, ամֆետամին, ափիոն, բուպրենորֆին, մարիխուանա, կանաբիս, ինչպես նաև պրեգաբալինի շուրջ 300 հաբ։

Քրեական գործը քննվում է մի քանի հոդվածներով, որոնք պատասխանատվություն են նախատեսում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման, երկիր ներկրման և իրացմանն աջակցելու համար։ Այս հոդվածներով առավելագույն պատիժը սահմանվում է մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները շարունակում են մնալ Վրաստանում քրեական գործերի ամենատարածված տեսակներից մեկը։ 2025 թվականին երկրում գրանցվել է նմանատիպ 10 475 հանցագործություն, ինչը 87,1%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Քրեական հետապնդում է սկսվել ավելի քան 7 հազար մարդու նկատմամբ, որոնցից 2 265-ը մեղադրվում են թմրամիջոցների իրացման, իսկ 471-ը՝ անմիջականորեն դրանց վաճառքի մեջ։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները