Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացներին և ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:

Իր խոսքում ռուս բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ընտրությունների ընթացքում ակտիվորեն կիրառվել է վարչական ռեսուրս, արձանագրվել են հարձակումներ, ինչը չի համապատասխանում ժողովրդավարության պաշտպանության մասին իշխանությունների հայտարարություններին: Նա հավելել է, որ նախընտրական քարոզարշավին Արևմուտքի միջամտությունն աննախադեպ բնույթ է կրել, և որ արևմտյան կողմը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Մեդվեդևը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:

Սա նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Մոսկվայից հնչող պաշտոնական գնահատականները ստացել են ընդգծված կոշտ երանգներ: Ռուսաստանն այլևս չի սահմանափակվում դիվանագիտական մեղմ ձևակերպումներով և բաց տեքստով, այլ առանց քողարկվածության, ուղիղ հայտարարություններ է անում Երևանի որդեգրած քաղաքականության առնչությամբ։ Ռուսական կողմի այս արձագանքի գլխավոր դրդապատճառներից մեկը հենց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացն է, այդ թվում՝ կապված անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության հետ, ինչը դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների դեմ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդումների նոր ալիք։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես էլ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «հաղթանակ տանելու» կապակցությամբ, ինչից հետո ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական էլիտայի կողմից գնահատականները սկսեցին առավել սուր ու անզիջում երանգներ ստանալ, կարելի է ենթադրել, որ Մոսկվայում Երևանի դեմ նոր և ավելի կոշտ դեմարշներ են պլանավորում։ Պաշտոնական շրջանակների կողմից հայտարարությունների նման ոճը և հռետորաբանության կտրուկ կոշտացումը հստակ ցույց են տալիս, որ առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններում կարող են արձանագրվել ավելի անդառնալի կետեր, իսկ երկու երկրների միջև առկա ճգնաժամը հասել է մի սահմանագծի, որից այն կողմ գործընթացները դառնալու են լիովին անկանխատեսելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Լոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել է Հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. Ռուբիո Բալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FT Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվել Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառով Ինչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի
Ամենաընթերցվածները