Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյայի ցուցադրած խաղից ստացած տպավորություններով։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է արգենտինացիների դժվարին հաղթանակով՝ լրացուցիչ ժամանակում գրանցված 3:2 հաշվով։

Խաղից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում արգենտինացի աստղը պատասխանել է լրագրողների հարցերին.

- Կաբո Վերդեի դարպասապահն այսօր հետ մղեց Ձեր բազմաթիվ հարվածները…

- Մի փոքր հիասթափված էի գոլ խփելու բազմաթիվ անհաջող փորձերից, բայց, ի վերջո, հաջողվեց մեկ անգամ աչքի ընկնել, և դա շատ կարևոր գոլ էր։ Ինձ ասացին, որ նա արդեն 40 տարեկան է, և, անկեղծ ասած, ես պարզապես ապշած էի նրա այսօրվա խաղով: Եզրափակիչ սուլիչից հետո մոտեցա նրան, և նա շնորհավորեց ինձ,- Մեսսիի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը X  սոցիալական ցանցում։

Նշենք, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականն ուժերն է չափելու Եգիպտոսի ընտրանու հետ։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ կլինի այս օրերին Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագիր Ավտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթել Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ Թրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասին Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները Մեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբին Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խուսափել ու չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»
Ամենաընթերցվածները