Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին

Շվեդիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը խիստ քննադատության է ենթարկել Պորտուգալիայի ընտրանու ավագ Կրիշտիանու Ռոնալդուին՝ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում Խորվաթիայի նկատմամբ տարած հաղթանակից (2:1) հետո։

«Ալ Նասրի» 41-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում է դաշտ դուրս եկել աշխարհի առաջնության բոլոր չորս խաղերում։ Խորվաթիայի դեմ մրցավեճում Ռոնալդուն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ Նա աչքի է ընկել նաև խաղային դրվագից, սակայն այդ գոլը չեղարկվել է խաղից դուրս չնչին վիճակի պատճառով։ Իսկ պորտուգալացիների հաղթական գնդակն իր ակտիվում գրանցել է ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին։

«Պորտուգալիայի երկրպագուները հավանաբար հասկանում են, թե ինչի է սա հանգեցնելու։ Չի կարելի հույս ունենալ, որ 2026 թվականին ինչ-որ բան կհաղթես, երբ հարձակման գծում 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն է։ Հատկապես, երբ Ռամուշը, որը փոխարինման դուրս եկավ ու գոլ խփեց, մնում է պահեստայինների նստարանին։

Սա «մեծ խաղացողի առաջնորդություն» չէ։ Նրա էգոն թիմին պատանդ է պահում։ Ռոնալդուն կորցրել է խաղի նախկին զգացողությունն ու շարժունակությունը։ Հիմա նա պարզապես հերթապահում է տուգանային հրապարակում։

Այս փուլում նրան դաշտում պահում է ավելի շուտ իր անունը, այլ ոչ թե ոտքերը։ Նրան շարունակաբար մեկնարկային կազմում ընդգրկելը մաքուր խելագարություն է՝ հիմնված նոստալգիայի վրա»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում FOX Sports-ը։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Տեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»
Ամենաընթերցվածները