Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արշավախումբը պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։

«Մայիսի 26-ից հունիսի 25-ը տևած այս տարվա արշավը կենտրոնացած էր հնավայրի մի շարք առանցքային հատվածների ուսումնասիրության վրա՝ նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի ամենաբարդ հնագիտական լանդշաֆտներից մեկի ժամանակագրությունը, գործառույթը և զարգացման փուլերը»- հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից՝ ընդգծելով, որ Շամիրամը բացառիկ բազմաշերտ հնավայր է, որն առանձնանում է ընդարձակ ամրացված ժայռոտ սարահարթով, մի քանի հուշարձանային պաշտպանական գծերով, ընդարձակ բնակավայրերով և կարևոր թաղման համալիրներով։

Նոր հետազոտությունները վերահաստատել են հնավայրի բնակեցման բացառիկ շարունակականությունը՝ ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները։

Ինստիտուտից տեղեկացնում են, որ 2026 թվականի պեղաշրջանի կարևորագույն արդյունքներից է թիվ 3 դամբարանի պեղումների շարունակությունը։

«Այն ուշ բրոնզի դարի մոնումենտալ թաղում է՝ համակենտրոն քարե շրջաններով, կենտրոնական քարե դամբանախցով, հարուստ թաղման գույքով, բրոնզե զենքերով, օբսիդիանից և մետաղից պատրաստված նետասլաքների ծայրերով, ինչպես նաև ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներով։ Այս հայտնագործությունը կարևոր նոր տվյալներ է հաղորդում Հայաստանի ուշ բրոնզի դարի համայնքներում տեղական էլիտայի, թաղման ծեսերի և ձիու խորհրդանշական դերի ուսումնասիրության համար»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Պեղումների ընթացքում բացահայտվել են նաև կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ։ Ուրարտական ամրոցի աշտարակներից մեկի հետևի հատվածում հայտնաբերվել է նաև միջին երկաթի դարի սենյակ՝ հրդեհի և ավերածությունների արտահայտված շերտերով, որին հաջորդում է ուրարտական պաշտպանական համակարգի կառուցումից ավելի վաղ թաղում։

«Այս հաջորդականությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու Արարատի մարզի տեղական երկաթեդարյան կենտրոնի վերափոխումը՝ Վանի թագավորության ընդարձակմանը նախորդող և դրա ընթացքում ընկած ժամանակաշրջաններում։

Հետազոտությունները շարունակվել են նաև հնավայրի ամրացված հատվածներում։ Wall 2-ի դարպասների համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս տեսանելի L-աձև մուտքը, ամենայն հավանականությամբ, վերակառուցվել է հելլենիստական շրջանում՝ փոխարինելով երկաթի դարի ավելի վաղ շերտին։ Միաժամանակ Tower 3-ի պեղումներն ու մաքրումը վերահաստատել են ուրարտական ամրաշինության հուշարձանային բնույթը՝ բացահայտելով լավ պահպանված, մոտ 8,5 × 8,5 մ չափերով մեգալիթյան կառույց։ 2026 թվականի արշավը նոր հեռանկարներ է բացել նաև Շամիրամի հետուրարտական զարգացման ուսումնասիրության համար։ 7-րդ հատվածում (Area 7) բացահայտված սյուների խարիսխները, ուրարտական աշտարակներին հարող ճարտարապետական կառույցները և լավ պահպանված միջնադարյան շինությունները ցույց են տալիս, թե ինչպես են հնագույն ամրությունները դարերի ընթացքում պահպանել իրենց ազդեցությունը հնավայրի տարածական կազմակերպման վրա»,-հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից,հավելելով, որ այս տարվա պեղաշրջանի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Շամիրամը կենտրոնական Հայաստանի երկարատև պատմության ուսումնասիրման կարևորագույն հնավայրերից մեկն է՝ սկսած ուշ բրոնզի դարի թաղման ավանդույթներից և երկաթի դարի տեղական համայնքներից մինչև ուրարտական հուշարձանային ճարտարապետությունն ու հնավայրի վերօգտագործման և վերափոխման հետագա փուլերը։

Արշավախումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն հաստատություններին և գործընկերներին, որոնք աջակցել են 2026 թվականի դաշտային աշխատանքներին։ Նախագիծը համաֆինանսավորվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Երևանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և համակարգմամբ։ Ընդգծվում է, որ հնագիտական նյութերի, մարդաբանական և այլ մասնագիտացված ուսումնասիրությունների ու հետագա վերլուծությունների արդյունքները կշարունակեն ընդլայնել պատկերացումները Շամիրամի պատմության և Հայաստանի հնագույն մշակութային լանդշաֆտում նրա ունեցած նշանակության մասին։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ Ռուբիո Ունենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան «Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով Ինչ եղանակ կլինի այս օրերին Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագիր Ավտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթել Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները