Վարչապետի աշխատակազմին ավտոմեքենաներից 3-ը փոխանցվեց Պետական պահպանության ծառայությանը
Կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ պետական պահպանության ծառայության հաշվեկշռին ամրացնել շարժական գույք՝ երեք ավտոմեքենա:
Որոշման նպատակը ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելն է:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: