Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունները, սահմանային լարվածությունն ու դիվանագիտական կուլիսային անցուդարձերը հերթական անգամ ցույց են տալիս, որ հարաբերական անդորրը կարող է խաբուսիկ լինել։ Վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կտրուկ արտաքին քաղաքական մանևրները, հատկապես Մոսկվայի հետ հարաբերություններում նկատվող հապշտապ զարգացումները, լրջագույն մտահոգությունների ու քննարկումների առիթ են տալիս առաջիկա հնարավոր էսկալացիաների համատեքստում։

Այս և տարածաշրջանային այլ հրատապ հարցերի շուրջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հանդես է եկել ուշագրավ դիտարկումներով ու նախազգուշացումներով։ Նրա գնահատմամբ, Ադրբեջանի հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանում անսպասելի փոփոխություն է կրել։ Ընդամենը օրեր առաջ Բաքուն խիստ նոտա էր հղել Մոսկվային՝ կապված Ուկրաինայի տարածքում ադրբեջանական պետական «ՍՈԿԱՐ» (SOCAR) ընկերության օբյեկտներին հասցված հարվածների հետ, սակայն անմիջապես դրանից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, թե երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրները լիովին լուծված են։

Բաքվի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների այսպիսի շտապողականությունը պատահական չէ և կրում է սեզոնային ու ռազմավարական բնույթ։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա, ամռանը սկսում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ արդեն աշնանը դիմում է ռազմական գործողությունների։ Այս աշնանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, և մեծ է լրջագույն ռազմական բախումների հավանականությունը։ Որպես պատրվակ կարող է օգտագործվել վերջին ամիսներին ակտիվացած «Արևմտյան Ադրբեջանի» թեզը և շուրջ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» պահանջը։ Բացի այդ, Ալիևին սեփական իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է «մշտական թշնամի», որին հնարավոր կլինի պարբերաբար հաղթել, որպեսզի սեփական ժողովուրդը չսկսի հիշել կոռուպցիայի, թալանված միլիարդավոր դոլարների և Ալիևների ընտանիքի արտասահմանյան հաշիվների մասին։

Աշխարհաքաղաքական ընդհանուր համատեքստում Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին զարգացումները ցույց են տալիս, որ «Իրանի վրայով անցնող ճանապարհ» չի լինելու, ինչը Բաքվում հստակ գիտակցում են։ Այս պարագայում սխալվում են հայաստանյան այն շրջանակները, որոնք հույսեր են կապում Եվրոպայի կամ Արևմուտքի հետ։ Ադրբեջանը Եվրոպային նստեցրել է «նավթային ասեղի» վրա, իսկ Իսրայելին ու ԱՄՆ-ին ներգրավել է իր տարածքում՝ Իրանի դեմ ուղղված հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի բազաների միջոցով։ Արդյունքում արևմտյան ուժերը չեն միջամտելու, և Ադրբեջանի համար դեպի Հայաստան ճանապարհն ազատ է։

Ստեղծված իրավիճակում Արշակ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկում ՀՀ գործող կառավարությանը՝ անվանելով այն ապաշնորհ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը տարածաշրջանում Ռուսաստանն է։ Ադրբեջանական սպառնալիքին դիմակայելու և նոր պատերազմը կանխելու համար հայկական կողմը պետք է հրատապ կերպով կարգավորի ու ամբողջությամբ վերականգնի դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Ուժեղ կարկուտ է տեղում Լանջիկում Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
Ամենաընթերցվածները