Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանության «համբավը», մասնավորապես քաղաքական ու կրոնական հայացքների համար մարդկանց հետապնդելուն վերաբերող հանգամանքները միջազգային ուշադրության առարկա են դարձել: Այսպես. ի մասնավորի՝ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի:

Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ: Այդ հարցադրումներին պաշտոնական Երևանի՝ Փաշինյանի իշխանության տված պատասխանները մոտավորապես նույն ոգով են, ինչ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ ցույցը նռնակահարելու առնչությամբ փաշինյանական իշխանության հայտարարությունները, թե՝ «լավ ենք արել, ճիշտ ենք արել»:

ՄԱԿ-ի հիշյալ հրապարակման առնչությամբ փաստաբան Տաթևիկ Սողոյանը ևս բավականին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել սոցցանցային գրառմամբ՝ հիշեցնելով, որ «Սրբազան պայքարի» գործով դիմել են միջազգային կառույցների:

«Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի: «Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»: Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է: Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»,-գրել է փաստաբանը:

Սա իսկապես հետաքրքրական տեղեկություն է, ըստ որում՝ միանգամից մի քանի առումով: Նախ՝ խիստ ուշագրավ է, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մասնագիտացված փորձագիտական խումբը շատ ավելի լայն է դիտարկել իշխանության բռնաճնշողական գործողությունների հետևանքներն ու ընդգրկումը՝ ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի: Այսինքն, իրենք ևս փաստական հենքով հակված են կարծել, որ այդ մարդիկ կա՛մ քաղբանտարկյալներ են, կա՛մ քաղաքական հայացքների պատճառով հետապնդվողներ:

Եվ սա, նկատենք, վերջին տարիներին Հայաստանում իշխող վարչախմբի ծավալած հետապնդումների միայն մեկ դրվագին են վերաբերում՝ 2024 թվականի գարնանը մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը (այն հետո վերանվանվեց «Սրբազան պայքարի») և այդ շարժման դեմ նույն թվականի հունիսի 12-ին դրսևորված ոստիկանական հարձակմանը, խաղաղ ցույցի նռնակահարմանը, շարժման մասնակիցներին և ակտիվիստներին հետապնդելուն:

Հետագայում՝ 2025-ին, իշխանության ռեպրեսիվ գործողությունները տարածվեցին շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա զինակիցների դեմ՝ ահաբեկչություն նախապատրաստելու ծանրագույն մեղադրանքներով: Դա էլ հայտնի է որպես «18 արդարների» գործ: Մի «ահաբեկչության» պատմություն, որի դատավարությունը տակավին ընթանում է, բայց որով մեղադրանքն առնվազն հանրային ընկալման տիրույթում հիմնովին փլուզվել է: Պատահականություն չէ և այն, որ «18 արդարների» գործը ի հայտ եկավ մի փուլում, երբ սկսվեց գործադիր իշխանության ինտենսիվ պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Բնականաբար, հարց է ծագում. իսկ ի՞նչ տպավորություն կստանար, ամենից կարևորը՝ ի՞նչ հետևությունների կհանգեր նույն ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, եթե նույնպիսի դետալայնությամբ, ինչ «Սրբազան պայքարի» դեպքում է, տեղեկացվեր նաև Սամվել Կարապետյանի դեմ 2025-ի հունիսից սկսված հալածանքների, ինչպես նաև նախընտրական ու հետընտրական ռեպրեսիաների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնաճնշումների մասին:

Ի՞նչ ռեակցիա կտային ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով փորձագետները, եթե տեղեկանային, օրինակ՝ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի ողբերգության մանրամասնություններին, երբ անձնավորությունը ձերբակալվել էր Փաշինյանի պաստառը վնասելու կասկածով, ապա տեղափոխվել հոգեբուժարան և այնտեղ հայտնաբերվել կախված վիճակում:

Հաջորդ հետաքրքրական հանգամանքը, թերևս, այն է, որ ճիշտ չէ կարծել, թե «միջազգային հանրությունը» տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստիոնի» խաբուսիկ շղարշի ներքո:

Եվս մեկ հատկանշական պահ. ակտիվությունը: Պարզ է, չէ՞, որ ՄԱԿ-ի փորձագիտական խումբն իր նախաձեռնությամբ հազիվ թե անդրադառնար կատարվածին: Դա տեղի է ունեցել, քանի որ Հայաստանից դրսևորվել է ակտիվություն: Իսկ դա նշանակում է, որ փաշինյանական ռեպրեսիաներից տուժած և տուժող քաղաքական, հասարակական շրջանակները պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ տեղեկատվական բլոկադան հաղթահարելու, միջազգային բոլոր հնարավոր կառույցներին իրենց ձայնը հասցնելու առումով: Կարճ ասած՝ «գետնի վրա» պետք է ակտիվանալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները