Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը

Թուրքիան հրաժարվել է աջակցել ՆԱՏՕ-ի ռազմական վառելիքատարների ցանցի արդիականացման 27 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին: Ինչպես հայտնում են դաշինքի երկու դիվանագետ, Անկարան վերջին պահին փորձ է արել հասնել լրացուցիչ զիջումների, գրում է Politico-ն:

 

Դիվանագետների տվյալներով՝ Անկարան հրաժարվել է հաստատել երկարաժամկետ համաձայնագիրն անցյալ շաբաթ դաշինքի 32 դեսպանների հանդիպման ժամանակ՝ չնայած նրան, որ այս ամսվա սկզբին երկրները հասել էին նախնական փոխզիջման: Թուրքիան հայտարարել է, որ «կանաչ լույս» չի վառի, քանի դեռ իր տարածքում գտնվող նախագծերը առաջնահերթ ֆինանսավորում չեն ստացել:

 

Ներկայում ՆԱՏՕ-ի երկրները լարված բանակցություններ են վարում համաձայնագրի աշխատանքն ավարտին հասցնելու համար: Այն նախատեսում է Արևմտյան Եվրոպայից դեպի վերջերս դաշինքին անդամակցած Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ ձգվող Սառը պատերազմի ժամանակաշրջանի տասը հազար կիլոմետրանոց խողովակաշարերի ցանցի ընդլայնում: Այդ  քայլը Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու ՆԱՏՕ-ի ավելի լայնածավալ ջանքերի մի մասն է:

Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդների հուլիսյան գագաթնաժողովում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել էր գործարքի շուտափույթ կնքումը:

«Դաշնակիցները պատմական քայլ են անում ՆԱՏՕ-ի վառելիքի մատակարարման շղթան ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորեն, որ մեր զորքերն ապահովված են անհրաժեշտ էներգառեսուրսներով,- լրագրողներին հայտարարել է նա:-Մինչ դաշնակիցներն ավարտին են հասցնում մանրամասների համաձայնեցումը, մենք հասկանում ենք, որ 27 միլիարդ եվրոյի չափով այս ներդրումները հնարավորություն կտան արդիականացնել վառելիքի պահպանման և բաշխման գոյություն ունեցող ենթակառուցվածքը»:

Չնայած դրան, Անկարան հասկացնել է տվել, որ չի հաստատի նախաձեռնությունը, քանի դեռ թուրքական տարածքում գտնվող 21 նախագիծ չի ներառվել արագացված ֆինանսավորման ցանկում, նշել են դիվանագետները: Անկարայի համառությունը բացատրվում է նրանով, որ միջոցների ամենամեծ մասը հատկացվելու է ծրագրի իրականացման առաջին հինգ տարիներին:

«Նրանք պարզապես ցանկանում են առաջ մղել իրենց նախագծերը՝ ի վնաս այլ դաշնակիցների ավելի մշակված ծրագրերի,- ասել է դիվանագետներից մեկը: - Բնականաբար, այս ձգձգումներին ամենաշատն ուրախանում է Ռուսաստանը»:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները վիճում էին համաձայնագրի բարձր արժեքի պատճառով, որը դիվանագետներն անվանում են դաշինքի պատմության մեջ ամենաթանկ համատեղ նախագիծը, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ մտահոգություն էին հայտնում, որ այն տասնամյակներ շարունակ կամրագրի կախվածությունը հանածո վառելիքից: Ավելի ուշ մայրաքաղաքները համաձայնեցին հանել իրենց առարկությունները, քանի որ ՆԱՏՕ-ի արևելյան թևի պետություններն ակտիվորեն լոբբինգ են անում փաստաթղթի առավելագույնս արագ ընդունումը:

Անկարայի դեմարշը վտանգում է հետաձգել խողովակաշարային ցանցի ընդլայնման համաձայնագրի ստորագրումը մինչև սեպտեմբեր, երբ ՆԱՏՕ-ի դեսպանները կրկին կհավաքվեն ամառային արձակուրդից հետո,հավելել է դիվանագետներից մեկը:

Դաշինքին առընթեր Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանություններից: ՆԱՏՕ-ում Politico-ին վերահասցեագրել են Մարկ Ռյուտեի՝ այս ամսվա սկզբին անցկացված գագաթնաժողովում արված հայտարարություններին:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»
Ամենաընթերցվածները