Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է, հաղորդում է Ermenihaber.am-ը։

 

Քարաշեն ճարտարապետությամբ, կամարակապ մուտքով և պատերի քանդակազարդերով աչքի ընկնող եկեղեցին համարվում է Դերսիմի բազմամշակութային անցյալի կարևոր վկայություններից մեկը։ Սակայն այն տարիներ շարունակ չի վերանորոգվել և շարունակաբար վնասվում է թե՛ բնական ազդեցությունների, թե՛ գանձ որոնողների գործողությունների հետևանքով։

 

Այսօր դրա քարերի մի մասը վնասված կամ գողացված է, իսկ մյուսների վրա տարբեր գրություններ են արվել։

 

Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել էր եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։

Քրդական «Rudaw» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ գյուղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցին վերականգնվի և վերածվի հավատքի ու մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոնի։

Գյուղի բնակիչ Հայրի Յըլդըզը, խոսելով պետական մարմինների անտարբերության մասին, ասել է.

«Թող պահպանեն, հոգ տանեն դրա մասին։ Մենք՝ որպես գյուղ, պետք է պահպանենք այն։ Պետության մոտեցումն արդեն հայտնի է, բայց որևէ քայլ չի ձեռնարկվում։ Չպետք է թույլ տանք, որ գանձագողերը մտնեն այստեղ։ Եթե եկեղեցին պահպանվի, մարդիկ կգան Եվրոպայից, Երևանից, Ռուսաստանից։ Մեր գյուղը կկենդանանա»։

Մեկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Օղուզը, ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը.

«Սա պատմական եկեղեցի է, պատմական հավատքի մաս է, արժեք է։ Այս արժեքները պետք է պահպանել, հակառակ դեպքում դրանք կվերանան։ Իրականում մենք ինքներս ենք ոչնչացնում մեր ժառանգությունը՝ նույնիսկ դա չգիտակցելով»։

Էրգանի վանքը կառուցվել է 975 թվականին։ Այն համարվում է Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ Էրգանի վերջին քահանան հրկիզվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMP OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգեր Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները