Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք էր տալիս, թե Ադրբեջանից բենզինի ներկրումը նպաստել է շուկայում գների անկմանը: Ավելին, նա բենզալցակայանում «համոզում էր» աշխատակցին՝ ասել, որ բենզինը էժանացել է կամ առնվազն չի թանկացել: Էկոնոմիկայի նախարարն էլ նշում էր, որ բենզինի գները նվազել են մոտ 80 դրամով կամ 15,7 տոկոսով: Եվ իսկապես, մի քանի ամիս բենզինի գները որոշակիորեն նվազեցին, բացառությամբ այն ընկերությունների բենզալցակայաններից, որոնք վառելիք են ներմուծում Եվրոպայից:

Ընտրություններն ավարտվեցին, ու ընդամենը մի քանի օր անց Հայաստանի քաղաքացիներին սպասում էր տհաճ «անակնկալ»՝ վառելիքի գներն սկսեցին աճել, և այսօր արդեն գնաճը կազմում է գրեթե 10 տոկոս: Վերոնշյալ բացառություն կազմող ընկերությունները պահպանել են նույն գները, իսկ մյուսները գրեթե մոտենում են այդ՝ առանց այն էլ բարձր գներին: Երեկվա դրությամբ պրեմիում դասի բենզինի գինը Հայաստանում 570-590 դրամի սահմաններում էր, այն դեպքում, երբ ընտրություններից առաջ մինչև 500 դրամով (որոշ օրերի նույնիսկ 470-490 դրամով) կարելի էր այդ դասի բենզին գնել (Ռեգուլ յար դասի բենզինի գինը նվազել էր մինչև 430-470 դրամ):

Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել, արդյո՞ք այլևս Ադրբեջանից բենզին չի ներկրվում, թե՞ պարզապես ընտրություններն ավարտվել են, իշխանությունները հասել են իրենց նպատակին, ու նրանց այլևս ոչինչ չի հետաքրքրում՝ թեկուզ 1000 դրամի հասնի վառելիքի գինը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Իրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Իսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա «Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահԱցել է Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Կառավարությունը 150 միլիոն դոլարի վարկ է նախատեսում վերցնել Իրանի և Օմանի համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում. IRIB Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելու 37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավոր Բեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»
Ամենաընթերցվածները