Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար

Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը, հոգևորականությանը և պատմական ու կանոնական առաքելության իրականացմանը:

Որպես Արևելյան Ուղղափառ ընտանիքի քույր Եկեղեցիներ՝ մեզ միավորում են նույն հինավուրց հավատքը և քրիստոնեական եղբայրության խոր կապերը:

Այս դժվարին պահին մենք աղոթքով և զորակցությամբ կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների, հոգևորականության և հավատավոր ժողովրդի կողքին:

Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հավատարմորեն կանգնած է եղել իր ժողովրդի կողքին՝ ցեղասպանության, տեղահանության, պատերազմի և տառապանքների միջով՝ պահպանելով Ավետարանը և կենդանի պահելով քրիստոնեական հավատքը Հայաստանում և ողջ սփյուռքում:

Մենք կոչ ենք անում մեր հոգևորականներին և հավատացյալներին ողջ աշխարհում աղոթել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի ժողովրդի համար:

Թող Ամենակալ Աստված պահպանի Հայոց Եկեղեցու միասնությունն ու ինքնավարությունը և օրհնի Հայաստանը՝ հաշտությամբ, արդարությամբ, կայունությամբ և տևական խաղաղությամբ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ընկերությունների ղեկավարների նկատմամբ Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Մայր Տաճարում սկսել են հնչել զանգերը. Վեհափառը մտել է Մայր Աթոռ Կիեւը կբախվի պահեստավորման կարողության պակասի, եթե չկարողանա հացահատիկ արտահանել Սև ծովով Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն Իրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Իսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա «Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ
Ամենաընթերցվածները