«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»

Օրերս ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Շատերին զայրացրեցին նախ ձերբակալության հրապարակված կադրերը, իսկ հետո Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունը, որտեղ, բացի մեղադրանքի մանրամասներից, նաև անձնական կյանքին առնչվող տեղեկություններ կային։

Արգամ Աբրահամյանի ձերբակալության, Քննչական կոմիտեի հաղորդագրության և առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է «Վիրտուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, Արգամ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ։

«Ցանկացած անձի ձերբակալելու, բերման ենթարկելու համար օրենքը թույլ է տալիս, որ, ըստ անհրաժեշտության, նաև ուժ կիրառվի։ Ուժի կիրառումը պետք է լինի բացարձակապես անհրաժեշտություն, և եթե դրա անհրաժեշտությունը չկա, որևէ մեկն իրավունք չունի ուժ, բռնություն կիրառել։ Սա օրենքը հստակ սահմանում է, և հետևաբար ցանկացած դեպքում, երբ տեսնում ենք ուժի և բռնության կիրառում, պետք է տեսնենք, թե որն է դրա պատճառը և ինչքանո՞վ է դա համաչափ իրավիճակին։ Տեսնում ենք, որ Արգամ Աբրահամյանը գետնին պառկեցված վիճակում է, ձեռքերը հետևի կողմում, նա բացարձակապես չի շարժվում, նրան ձեռնաշղթաներ են հագցնում։ Առաջինը՝ ինչո՞ւ պետք է գետնին գցվի, չկա նման կարգ, այսինքն՝ դրա իմաստը որևէ կերպ չկա, բայց նույնիսկ գցելուց հետո տեսնում ենք, որ մեկ այլ աշխատակից ծունկը դնում է գլխին և գլխին սեղմած պահում է։ Այդ իրավիճակում այս ամենն անհամաչափ ուժի կիրառում է։ Միշտ պետք է ընդունենք՝ ցանկացած անձ, ով մեղադրվում կամ կասկածվում է հանցանքի մեջ, կարող է մի օր պարզվել, որ անմեղ է։ Դատարանը դեռևս պետք է որոշի՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Բռնություն են գործադրում, նման վիճակներ ստեղծում, պետք է սա հետևյալ կերպ դիտարկել՝ այլ հնար, տարբերակ չկա՞ր, անվտանգ ձերբակալության և այլնի միակ ձևը սա՞ էր։ Այս պարագայում դրա մասին ընդհանրապես խոսք չկա, և դա իրենց տեսանյութից ակնհայտ է»,- նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Աբրահամյանի ձերբակալությունից հետո ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությանը՝ փաստաբանն ընդգծում է․ «Մինչև այս պահը երբևէ չեմ տեսել որևէ պետական մարմնի, այդ թվում՝ Քննչական կոմիտեի կողմից հաղորդագրության նման տեքստի ձևակերպում, հրապարակում։ Այստեղ մի քանի իրավունքների կոպիտ խախտումներ կան։ Խոսքը վերաբերում է անձի կրոնական համոզմունքներին, դավանանքին, անձնական կյանքի մյուս տվյալներին։ Սրանք անձնական կյանքի տվյալներ են, որի գաղտնիությունը երաշխավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայով։ Ինչո՞ւ է այս իրավունքը բարձրացված Սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի մակարդակների։

Ցանկացած անձ պետք է իմանա, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները գաղտնի են, որևէ մեկն իրավունք չունի դա հրապարակել, առավել ևս պետական մարմինները, ովքեր այդ տվյալներն օրենքով ստանում են հենց օրենքի թույլտվությամբ։ Բայց օրենքը երբեք թույլտվություն չի տալիս, որ պետական մարմինները ստանան այս տվյալները ու հրապարակեն։ Իրենք ի սկզբանե անձնական կյանքի վերաբերյալ տվյալները կարող են հավաքել օրենքով սահմանված նպատակով և հրապարակել օրենքով սահմանված նպատակով։ Տվյալների հավաքումը քրեական գործի քննությունն է։ Օրենքն ասել է՝ կարող եք այս տվյալները քննել, բացահայտել, հավաքել, բայց բացառապես քրեական գործի քննության, բացահայտման համար։ Օրենքն արգելում է այդ տվյալների հրապարակումը։

Ընդ որում՝ այն, ինչ գրված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ այնպես է մատուցվում, իբրև թե, արդեն հաստատված փաստեր են, բայց սա դեռևս քննության առարկա է, պետք է հաստատվի կամ հերքվի, բայց նույնիսկ հաստատված լինելու պարագայում իրավունք չկա հրապարակելու։ Օրենքը նախատեսում է, որ նախաքննական գաղտնիքից բացի, նման գործերի պարագայում դատաքննության դռնփակության ռեժիմ կարող է կիրառվել։ Հետևաբար՝ այստեղ հատկապես պետական մարմինները պետք է ծայրահեղ զգույշ լինեն։

Այդ հրապարակումից հետո հանրային դաշտում, սոցիալական հարթակներում բոլոր մեկնաբանություններում կա կոնկրետ թիրախավորում, իսկ դա տարբեր մարդկանց մակարդակում կարող է բերել շատ խիստ բացասական երևույթների։ Չկենտրոնանամ այս դեպքի վրա, բայց մեկ այլ անձի մասով կարող է նման անձնական տվյալների հրապարակումը հանգեցնել նույնիսկ ինքնասպանության։ Չի կարելի պետական ռեսուրսն օգտագործել և նման գործողություններ անել։ Սա ծայրահեղ սխալ մոտեցում է, սա չպետք է սովորություն դառնա։ Հակառակ դեպքում որևէ քաղաքացի չի կարող երաշխավորված լինել, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվի։

Շարունակությունն՝ այստեղ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ընկերությունների ղեկավարների նկատմամբ Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Մայր Տաճարում սկսել են հնչել զանգերը. Վեհափառը մտել է Մայր Աթոռ Կիեւը կբախվի պահեստավորման կարողության պակասի, եթե չկարողանա հացահատիկ արտահանել Սև ծովով Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն Իրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը ՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Իսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա «Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալ Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահԱցել է Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ»
Ամենաընթերցվածները