Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է

Լքված նորածնի առողջական վիճակը շարունակում է մնալ բավարար։ Այս մասին «Փաստինֆո»-ին փոխանցում են առողջապահության նախարարությունից։

«Կյանքին սպառնացող վտանգներ չկան, երեխայի վիճակը գնահատվում է բավարար»,-նշել են նախարարությունից։ Փոքրիկը շարունակում է շնչել CPAP սարքի միջոցով։

Նշենք, որ նախօրեին ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, Նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը հայտնել էր, որ նորածինը վաղաժամ է ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, ունի շնչական խնդիրներ, երեխային սառած են գտել։

«Փաստինֆո»-ն գրել էր, որ երեխայի որդեգրման գործընթացը հեշտ չէ, պարզապես ցանկության կամ որևէ այլ հանգամանքի հիման վրա այն չի կարող կազմակերպվել և քանի որ երեխան համարվում է նոր հայտնաբերված, նա չի կարող համարվել որդեգրման ենթակա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ միջոցներ են ձեռնարկում մորը հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ընկերությունների ղեկավարների նկատմամբ Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Մայր Տաճարում սկսել են հնչել զանգերը. Վեհափառը մտել է Մայր Աթոռ Կիեւը կբախվի պահեստավորման կարողության պակասի, եթե չկարողանա հացահատիկ արտահանել Սև ծովով Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
Ամենաընթերցվածները