Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Ադրբեջանական սոցիալական մեդիայի սեգմենտում հրապարակվածից պարզ է դառնում, որ օկուպացված Ադրբեջանում պղծված է օկուպացված Արցախի՝ Հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1621 թվականին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Տեսանյութում հստակ երևում է, որ տաճարի պատերը պատված են գրառումներով ու աղավաղված են, իսկ գմբեթի խաչը՝ ոչնչացված։ Ընդ որում, խաչը քանդվել է 2022 թվականից հետո։ Այն շրջանի կադրերում, երբ Հադրութի բռնազավթումից հետո ադրբեջանական վարչակարգը տաճարը հայտարարեց իբր «աղվանական» և այնտեղ ուղարկեց այսպես կոչված «աղվանա-ուտիական քրիստոնեական համայնքի» ներկայացուցիչներին՝ ցուցադրական կեղծ-կրոնական ծիսակատարություններ անցկացնելու համար, խաչը դեռ գմբեթին էր։

Քանի որ հրապարակված տեսանյութում չկան եկեղեցու բակում նկարահանված կադրեր, հնարավոր չէ պարզել, թե ինչ վիճակում են գտնվում տաճարի մուտքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեղադրված հնագույն տապանաքարերը։

Հիշեցնեմ, որ 2023 թվականի դեկտեմբերին ադրբեջանական վարչակարգը հայտարարեց Սուրբ Հարություն հայկական եկեղեցու «աղվանացման» ծրագրերի մասին, ինչպես նաև ազդարարեց այնտեղ հնագիտական պեղումներ անցկացնելու և «աղվանական» մշակույթի ինչ-որ թանգարան ստեղծելու մասին»,- գրել է Ա. Ղուլյանը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր
Ամենաընթերցվածները